Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը Հաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը Ես ցանկանում եմ կրկին հաղթել. Մբապե Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով

Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր
Կարծիք

Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունն ու արտգործնախարարների իրարամերժ ելույթները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․


«Շաբաթը ցանկանում եմ ավարտել՝ Արցախյան բանակցություններին հակիրճ արձագանքով։ Շատերդ հետեւել եք Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպմանը, եւ հանդիպումից հետո տարածված կցկտուր տեղեկատվությունից եւ ԱԳ նախարարների իրարամերժ ելույթներից թերեւս տարակուսած եք, թե դա ինչ կարող է նշանակել, եւ ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը։ Որպեսզի դա ավելի լավ հասկանանք, փորձենք հետեւել մինչ այս բանակցությունները, վերջին երկու ամիսներին կողմերի ձեռնարկած գործողություններին։ Սկսենք Ադրբեջանից, քանի որ ցավոք նախաձեռնությունը վերջին շրջանում հայտնվել է հենց նրա ձեռքում։

Ադրբեջան

Ադրբեջանում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձությունը ներքին պալատական հեղաշրջումն է, որի միջոցով նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա հիմնական գործընկեր (եւ համատեղությամբ առաջին տիկին) Մեհրիբանը երկու ամսվա ընթացքում իշխանությունը մաքրեցին դեռ հայր Ալիեւից մնացած բազմաթիվ կարկառուն դեմքերից, եւ նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ գործողություն իրականացրեցին՝ ցրելով իրենից առանձնապես բան չներկայացնող, բայց կոռուպցիոն մեծ բեռ կրող խորհրդարանը։ Սա ակնհայտ քայլեր են՝ նոր քաղաքական վերնախավ ձեւավորելու, եւ իշխանությունը անցնցում Մեհրիբանին հանձնելու ուղղությամբ, եւ Ադրբեջանում իրադարձությունները զարգանալու են հենց այս տրամաբանությամբ, թեեւ տարբեր ուժեր դեռ փորձելու են դրան խանգարել։

Ադրբեջանի գործողությունները Արցախյան հարցում պետք է դիտարկել հենց այս տրամաբանությամբ, քանի որ ցանկացած քայլ պետք է նպաստի գործող իշխանության հիմնական նպատակին՝ սահուն իշխանափոխությանը։

Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը մի քանի քայլ ձեռնարկեց, որոնք ընդգծված կոշտացրին նրա բանակցային դիրքորոշումը վերջին շրջանում։ Այն նախ հայտարարեց հաջորդ տարի պաշտպանական բյուջեն 22%-ով մեծացնելու մասին (մինչեւ 2,27 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում պետական բյուջեի այլ ծախսերը կրճատելու հաշվին, ինչպես նաեւ հայտարարեց, որ դրանից համարյա 1 մլրդը նախատեսվում է սպառազինությունների նոր մեծ խմբաքանակների գնման համար՝ հիմնականում Ռուսաստանից։

Բանակցությունների նախօրեին, Սլովակիայում Ադրբեջանի դեսպանությունը հրապարակեց երկրի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որով հստակ նշեց, որ բանակցությունների նպատակը հայկական զինված ուժերի դուրս բերումն է «օկուպացված» տարածքներից, իսկ Արցախի հարցի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի «տարածքային» ամբողջականության շրջանակներում եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերի հաշվառմամբ, փաստացի հետ բերելով բանակցությունները 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությանը, նույնը կրկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրատիսլավայի գագաթնաժողովի իր ելույթում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծ ճակատով հոգեբանական գրոհ էր նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի վրա, օգտագործելով տարբեր պրոպագանդիսատական հնարքներ, ոմանք՝ ցավոք բավականին հաջող, դատելով Գրիբոյեդովի արձանի վրա անիմաստ ոտնձգությունից։

Հայաստան

Հայաստանը Ադրբեջանի գործողություններին մինչ այժմ պատասխանել է բավական օրիգինալ ձեւով՝ նախ, Կառավարությունը ներկայացրեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, փաստացի այն պատճառաբանությամբ, որ դրանք արդեն ավելացվել են այս տարի, թեեւ նույնիսկ այդ ավելացումներով, մենք դեռ երեք անգամ զիջում ենք Ադրբեջանին, իսկ հաջորդ տարի այդ տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ծանր սպառազինությունների գնման 2017-2019 թթ․ ծրագիրը շուտով կավարտվի, սակայն որեւէ նոր ծրագրի մասին դեռեւս խոսք չկա։

Մեր ԱԳ Նախարարը BBC-ին իր հայտնի հարցազրույցում համարյա ընդունեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախյան պատերազմում, եւ միայն Ադրբեջանի պրովակացիոն հայտարարությունից հետո վերջապես հանդես եկավ պատասխանով, որով պահանջեց Ադրբեջանից ճանաչել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը (ինչը երկար սպասված, բայց թերեւս արդեն ուշացած քայլ է)։

Դրան ավելացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» գործունեությունը, որի գագաթնակետն է Մեհրիբան Ալիեւայի հետ Արցախում մուղամ լսելու վերջին հրավերը (հուսով եմ, նա կհրաժարվի, եւ մենք կխուսափենք այդ խայտառակությունից)։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը, հույս ունենալով, որ խաղաղասիրություն խաղալով, այն կարող է ինչ որ առավելություն ձեռք բերել բանակցային գործընթացում։ Իրական քաղաքականության տեսակետից, սա ընդամենը պատրանք է, եւ մինչ այժմ միայն թուլացրել է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

Ռուսաստան

Ռուսաստանը առերես փորձում էր բալանսավորված դիրքորոշում պահպանել Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, բայց բազմաթիվ կողմնակի գործողություններից ակնհայտ է նրա շահը՝ հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղ» գործարքի, որի արդյունքում ռուսական խաղաղապահները կհայտնվեն մեր կողմից զիջվող ազատագրված տարածքներում, եւ Ռուսաստանը կստանա հետագա կարգավորման հիմնական բանալիները։

Այն ներկայացվում է որպես բոլորի համար շահավետ լուծում՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերադարձնել բնակության նախկին վայրերը պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության զգալի մասին, Արցախը (եւ անուղղակիորեն Հայաստանը) անվտանգության միջազգային երաշխիքներ է ստանում, երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, իսկ Ռուսաստանը՝ որպես այդ լուծման երաշխավոր, լրացուցիչ լծակներ է ստանում բոլոր կողմերի վրա։

Դրան գումարվում է Ռուսաստանի անթաքույց շահը՝ Ադրբեջանն ավելի ներքաշել իր ազդեցության ոլորտ, մանավանդ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական իրադարձությունների եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի տակտիկական մերձեցման ֆոնի վրա։ Փաստացի, Ռուսաստանը առաջ է մղում այնպիսի լուծում, որը ձեռնտու է իրեն եւ Ադրբեջանին, սակայն մեզ համար նշանակում է անվերադարձ կորուստներ, եւ կախվածության ավելացում՝ նույն այդ Ռուսաստանից։

ԱՄՆ/ԵՄ

Արեւմուտքի երկու հիմնական խաղացողները վերջին ամիսներին եւս տարօրինակ ձեւով նախաձեռնությունը զիջել էին Ռուսաստանին։ Սա բացատրվում է ԱՄՆ ներկա վարչակազմի ընդհանուր ձգտմամբ՝ դուրս գալ Ռուսաստանի հետ տարբեր ռեգիոնալ հակամարտություններից, եւ սեփական ուժերը կենտրոնացնել ավելի հզոր ռազմավարական հակառակորդի՝ Չինաստանի վրա։ ԵՄ ներսում այդ մոտեցումը եւս բազմաթիվ ջատագովներ ունի, ուստի կա ընդհանուր միտում՝ Արցախյան կարգավորման հարցում առաջին ջութակը զիջել Ռուսաստանին, ինչից էլ այն ակնհայտորեն օգտվում է, պարբերաբար շեշտելով իր դերը, եւ վերցնելով հիմնական նախաձեռնությունը վերջին շրջանում։

Արցախ

Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (եւ բավական կոշտ) դիրքորոշում, եւ դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձեւավորումը, եւ փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։

Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։ Ադրբեջանի իշխանությունը հստակ հասկանում է դա՝ նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը Արցախյան կարգավորման հարցում չունի հստակ դիրքորոշում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաթիվ հակասություններ ունեն, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես սառել են, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, եւ մեր երկրի ներսում էլ աճում է քաղաքական լարվածությունը։

Այս ամենը նրան հույս է տալիս, որ Հայաստանը եւ Արցախը ընդունակ չեն լինի հանդես գալ միասնական դիրքորոշմամբ, եւ որ մենք չենք կարող ստանալ նաեւ մեր արտաքին գործընկերների շոշափելի աջակցությունը ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում, եւ մենակ մնալով իր ռազմական մեքենային դեմ հանդիման, այս անգամ կընկրկենք, եւ տանուլ կտանք այդպիսի թանկ գնով ձեռք բերած մեր ռազմական հաղթանակը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք այն սահմանագծին, որից հետո մեզ կամ սպառնում է պատերազմի վերսկսումը, կամ միակողմանի անհամաչափ զիջումները՝ այն կանխելու նպատակով։ Մենք կարող ենք սակայն խուսափել դրանից, եթե մեր հասարակության ներսում ձեւավորվի առնվազն Արցախի հարցում վտանգի օրհասականության եւ միասնական համազգային մոտեցմամբ հանդես գալու գիտակցություն, եւ ներքաղաքական բոլոր հակասությունները ստորադասվեն այդ հիմնական գերակայությանը։

Հիմնական քայլը այստեղ պետք է անի գործող իշխանությունը՝ համագործակցության ձեռք մեկնելով իր քաղաքական մրցակիցներին, դադարեցնելով բաժանարար հռետորաբանությունը եւ նրանց տարբեր միջոցներով թիրախավորելու գործելակերպը, եւ մոբիլիզացնելով ողջ ազգային ներուժը՝ հակահարված տալու Ադրբեջանի աճող նկրտումներին, հակառակ դեպքում հենց ինքն է կրելու հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների համար։ Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն՝ մեր ներքին խնդիրները կարգավորելու, եւ արտաքին վտանգի դեմ համազգային ճակատ ձեւավորելու նպատակով։