Կենտրոնում համայնքային հողեր չկա՞ն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․
«Օրերս Գագիկ Ծառուկյանի կողմից տեղեկություն հրապարակվեց առ այն, որ քաղաքապետ Մարությանը պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին՝ ներդրում իրականացնելու կենտրոնում կառուցապատման տեսքով։ Մասնվորապես երկուստեք հաստատվեց, որ քաղաքապետը նշել է, թե կենտրոնում հողատարածք չկա, որը կարող է տրամադրել քաղաքապետարանը այդ կառուցապատման համար և որ պոտենցյալ ներդրողները պետք է դիմեն մասնավոր հողատարածքների համար։
Կենտրոնում համայնքային հողեր չկա՞ն․․․
Այժմ հրապարակում եմ քաղաքապետարանի կողմից աճուրդի հանվող 1․535 ք․մ․ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար նախատեսված հողատարածքը, որի վրա կարելի է դիտարկել թագաժառանգի կողմից առաջարկվող շինությունների կառուցումը։ Այն կենտրոնում է, երրորդ գոտում և գուցե թագաժառանը դեմ չլիներ այստեղ հիվանդանոց կառուցել։
Կարծում եմ իրավիճակի հարթման համար թագաժառանգի ներկայացուցիչները կարող են վերադառնալ և քննարկել այս տարածքում շինարարության իրականացման նպատակահարմարությունը, եթե իհարկե այլ գործարքի դիմաց այս տարածքի օտարումը նախատեսված չէ»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից