Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նիկոլ ջան, կլինի՞ մարդավարի բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսում

 

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլը տարիուկես է, ինչ վարչապետ է, Բրատիսլավայում այսօր ակնկալվում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 5-ակողմ հայտարարության ընդունում, իսկ Հայաստանում ոչ ոք, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր մերձավոր շրջապատից տեղյակ չէ, թե որն է Նիկոլ Փաշինյանի տեսլականը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Սա փորձանքի կեսն է միայն։ Բացի նրանից, որ Նիկոլը համառորեն պնդում է, որ ունի իր տեսլականը ու չի ասում, թե դա կոնկրետ որն է, նա նաև այս տարիուկեսվա մեջ մի շարք իրարամերժ ու պարոդոքսալ հայտարարություններ է արել, իսկ երբեմն էլ՝ պարզապես ստել է, ինչպես պարզվեց վերջերս։

Հասկանո՞ւմ եք, այս մարդը 2018ի մայիսին հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, որովհետև չունի մանդատ, հետո նույն մարդը հայտարարեց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար, հետո այս մարդը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Սրանից բացի, նա պարբերաբար պնդում է, որ ոչ մի բանակցություններ էլ չկան, պարզապես հանդիպումներ են, իսկ հետո մենք օրինակ՝ Լավրովի ու Ալիևի հանդիպումից ենք իմանում, որ այնուամենայնիվ բանակցություններ կան ու դրանց արդյունքում օրինակ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լրագրողական փոխայցերի վերաբերյալ, ՏՐԱՍԵԿԱ-ի մեր մասնակցության վերաբերյալ և այլն։ Այսինքն՝ Փաշինյանը ստում է։

Ու հավատացեք, սա էլ դեռ փորձանքի կեսն է։ Խնդիրը նրանում է, որ այս տարիուկեսում մենք կատաստրոֆիկ նահանջ ենք գրանցել բանակցային դիրքերում։ Այո-այո, երբ ասում էինք մի տարի առաջ՝ ժողովո՜ւրդ, Ժնևի, Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններից էլ ոչ մեկ չի խոսում, ձեր բութ ու էյֆորիկ գլուխները չէր մտնում, որ դա խնդիր է։ Երբ ասում էինք՝ ժողովո՜ւրդ, ախր արքան սաղ կյանքը հող հանձնելուց էր խոսում, հիմա էլ երբ հարցնեն՝ նախկինների վրա է մատով ցույց տալիս, ձեր բութ գլուխը էլի չէր մտնում։ Հիմա էլ աղաղակում ենք՝ ժողովո՜ւրդ, դուք չէ՞ք տեսնում, թե ինչպես է Ալիևը այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնք մահածին կառույցը լրիվ լեգիտիմացնում ու փորձում Արցախի հանրապետության իրավահավասար կոնտրագենտ սարքել, բայց ձեզանից շատերի վերին վերջույթը էլի բութ գործիք է հիշեցնում։

Ըստ այդմ, Նիկոլ ջան, ախպեր ջան, փրկիչ ջան, կլինի՞ մարդավարի վեր կենաս ու բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսսում։ Առանց խաբելու, առանց կռուտիտներ անելու վեր կաց ու ասա։ Հա, ռեյթինգիդ վրա դա հեչ լավ չի ազդի, բայց եթե էս քո մուխլյոժներով ստեղծես իրավիճակ, երբ Հայաստանը պատերազմի ու խայտառակության միջև ընտրություն կատարելով, ստանա և պատերազմ, և խայտառակություն, էդ ժամանակ ռեյթինգի անկումը ամենամեղմ ու անցավ բանն է, որ քեզ սպառնալու է»։