Բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «վերակենդանացնել» մահացած սիրտն ու փոխպատվաստել այն (տեսանյութ)
ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «կյանքի վերադարձնել» հասուն մարդու սիրտը, որից հետո այն հաջողությամբ փոխպատվաստվել է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Դյուկի համալսարանի բժիշկները կարողացել են վերակենդանացնել սիրտը, որը վերցվել էր մահացած դոնորից, որի արյան շրջանառությունն արդեն դադարել էր:
Սովորաբար, օրգանը մարմնից դուրս բերելուց հետո պահպանվում է վեց ժամվա ընթացքում, սակայն արյան շրջանառությունը պետք է արհեստականորեն ապահովվի այդ ընթացքում մինչև վիրահատություն սկսելը:
Այս անգամ բժիշկներն արյան շրջանառությունը վերականգնել են արդեն արնաքամված սրտում՝ հատուկ մեթոդի կիրառմամբ օրգանին թթվածին տալով: Սիրտը «վերակենդանացել է» և փոխպատվաստվել դրա կարիքն ունեցող հիվանդի:
Վիրահատության մանրամասները չեն հաղորդվում: Աղբյուրը հիշեցնում է, որ սրտի առաջին փոխպատվաստումը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում 1967 թվականին:
Զգուշացում. տեսանյութը իրական բաբախող սրտի կադրեր է պարունակում


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում