Հին եգիպտական մումիաների մարմիններին անտեսանելի դաջվածքներ են հայտնաբերել
Միսուրիի համալսարանի հնագետները Սենտ Լուիսում ինֆրակարմիր սքաների օգնությամբ Դեյր Էլ Մեդինայի գերեզմանոցից եգիպտուհիների յոթ մումիաների վրա անտեսանելի դաջվածքներ են հայտնաբերել, տեղեկացնում է Naked-Science-ը։
Գիտնականները առայժմ չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչի համար են եգիպտացի կանայք նկարել մարմնի վրա։ Չի բացահայտվել նաեւ այդ մարդկանց անձը, սակայն հայտնի է, որ Դեյր Էլ Մեդինայում ապրել են արհեստավորներ, որոնք կառուցել եւ զարդարել են հարեւան Թագավորների հարթավայրի եւ Թագուհիների հարթավայրի գերեզմանները։ Քանի որ դաջվածքներ հայտնաբերվել են միայն կանանց մարմինների վրա, հնագետները ենթադրում են, որ այդ եգիպտուհիները կարող էին հեքիմներ կամ հոգեւորականներ լինել։
Բացի այդ, կանանցից մեկի մարմնին 30 նկար է եղել։ Դաջվածքներից մի քանիսը խաչաձեւ նախշեր են ունեցել (մասնավորապես՝ ձեռքերինը), մյուսները հիշեցրել են հիերոգլիֆներ՝ հավանաբար դրանց տերը կապված է եղել կրոնական ոլորտի հետ։
Այլ պատկերների թվում կա աչքի (խորհրդանշում է պաշտպանություն), պապիրուս բույսի, աստվածների եւ կենդանիների նկարներ։ Ընդհանուր առմամբ, դաջվածքների դիզայնն ու տեղը փոփոխական են։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում