Քաղաքապետը հրաժարվեց գալ բանավեճի. նրան պետք է ժամանակ լսելու մեղադրանքը և պատրաստելու իր կեղծ արդարացումները. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Հայկ Մարությանը հրաժարվել է իր հետ բանավիճել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Քաղաքապետը երեկոյան լինելու է Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն չի պատասխանելու այն թիրախային հարցերին, որոնք վեր կհանեին կոռուպցիոն գործարքների սխեման, նա հրաժարվեց գալ բանավեճի․․․
Հանրայինը այս ողջ ընթացքում խնդիրը լուսաբանել է ընդամենը 17 վայրկյան! Համանման վերաբերմունքով էլ հնչելու են հարցերը Մարությանին։ Նա անելու է խրոխտ պնդումներ, մեղադրի ընդդիմությանը և իհարկե ասի, որ իր դեմ ապատեղեկատվության արշավ է։ Իսկ լրագրողի հարցերը և եզրահանգումները միտված են լինելու Մարությանի ճշմարտացիությանը։
Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․ ասում էր մաեստրո Մեսչյանը։ Նույն քաղաքապետը, ով խուսափում է բաց հարցերից, բանավեճից՝ թաքնվելով իր խոսնակի, ֆեյսբուքյան լայվի, հիմա էլ` հանրայինի եթերի թիկունքում։ Քաղակիրթ բանավեճը չի կայանում, որովհետև բանավիճող կողմը պատրաստ չէ պատասխանել իր օպոնենտի հարցերին, նրան պետք է ժամանակ լսելու մեղադրանքը և պատրաստելու իր կեղծ արդարացումները։ Ինչպես ասել էր իմ առաջին գումարման ավագանու քաղաքապետի թեկնածու Փաշինյանը «նրան բանավեճի ուղարկելը, նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության»։
Ահա սրանք էին այսօվա եթերի և ինձ հետ բանավեճին չհամաձայնվելու պատճառները։ Մարությանը կարող է այդ եթերին էլ չգնալ, նա արդեն տեխնիկական պարտություն է կրել»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից