Պարոն Դանիելյանն ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց. Դավիթ Խաժակյան
Քիչ առաջ փորձեցի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ․ ցավոք, պարոն Դանիելյանը ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
««Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ Աժ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք: Մասնավորապես գրել էր, որ վերջին անգամ «խորհուրդ է տալիս հեռու խաղալ», որ իր հետ կապված «հանգամանքները անձնականացնելու և իրեն փորձել կծմծելու փորձերի վրա ինձնից շատ ավելի փորձառուների ատամներն են ջարդվել»: Դանիելյանը ակնարկում էր, որ ես չարաշահում եմ խմբակցությանն ամրակցված մեքենան և նախազգուշացնում, որ հաջորդը իր կողմից հրապարակային փուլն է:
Պարոն Դանիելյան, ձեր անելիքը կարող եք հրապարակավ ասել:
Երբ իմ տեսակետներից որևէ մեկը վիրավորվում է պատրաստակամություն եմ հայտնում միտքս պարզաբանելու, ինչը քիչ առաջ փորձեցի անել Դանիելյանի հետ հեռախոսազրույցում: Ցավոք պարոն Դանիելյանը ատամներ ջարդելու իր ձևակերպումից հետ չկանգնեց, ինչն էլ և հիմք հանդիսացավ այս գրառումս կատարելու և ցույց տալու ԱԺ Իմ Քայլը պատգամավորի խոսելաոճը»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից