Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Գիտություն

Անգլերենը՝ ինչպես մայրենին. լեզվի ուսուցման միջազգային մեթոդներ

Երբ սովորողները հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրը և անգլերենին տիրապետում են մայրենիի պես, դա արդեն դառնում է «A+ Skills»-ի հաղթանակը։
«A+ Skills»-ի հիմնադիր Արմինե Փանոսյանը Հայաստան եկավ 2016 թ. Լիբանանից, ինչպես ասում է՝ իր երազանքի ետևից, և հիմնադրեց Լեզուների ուսուցման կենտրոնը։ «A+ Skills» -ի գործունեությունը սկսելու համար Արմինեն փոքր միջոցներ ներդրեց, բայց փոխարենը՝ նոր ու անընդմեջ թարմացվող մեթոդներ բերեց: Դրա համար էլ կարևոր գիծն արդեն ունի՝ «իմ հաճախորդը գտնում է այն, ինչ փնտրում է»:

Անհատական ծրագրեր՝ տարբեր տարիքի, հետաքրքրությունների, նախասիրությունների համար, հետաքրքիր մշակված դասապրոցես՝ բոլորի համար: Ահա հիմնական առավելությունները, որոնք թույլ են տալիս արդյունքները գնահատել գերազանց՝ A+:
Այդ արդյունքներին հասնում են նաև մի շարք մեթոդների շնորհիվ: Լեզուն սովորելու համար բնությունը ցույց է տվել ճիշտ ճանապարհը՝ լսել։ Անընդհատ ականջի մեջ ունենալով այն լեզուն, որն ուզում է սովորել՝ մարդն ավելի արագ արդյունք կապահովի իր համար։ Սա կենտրոնի առաջնային մեթոդներից է: Կենտրոնի առաջնային նախապայմանն է անգլիախոս միջավայրի ստեղծումը: Իսկ կարգախոսն է՝ «սովորել, կիրառել և կատարելագործել»:

«A+ Skills» - ը առաջիններից մեկն էր Հայաստանում, որը ստեղծեց անգլերեն լեզվի ուսուցման կենտրոն երեխաների համար։ Այստեղ սովորում են երկու տարեկանից սկսած, իսկ երեխաների ծնողները համոզվել են, որ փոքր տարիքում օտար լեզվի ուսուցումն առավել արդյունավետ է և մնայուն, քան մեծ տարիքում։ Եվ դա ամենևին էլ դժվար չէ, համենայն դեպս՝ «A+ Skills»-ում: Դասը կազմակերպվում է այնպիսի խաղերի միջոցով, իսկ մասնագետները տիրապետում են այնպիսի հմտությունների, որոնց շնորհիվ երեխան ոչ միայն չի ձանձրանում, այլև հաճույքով է մասնակցում խաղ-դասերին։ Կենտրոնը նաև պարբերաբար տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իրանից ուսուցանող-զարգացնող նոր խաղեր ու ֆլեշքարտեր է պատվիրում, որպեսզի մշտապես ունենա նոր նյութեր։ «A+ Skills»-ում կա թեմատիկ նյութերի հսկայական բազա: Այստեղ հավաքագրված է մեծ քանակությամբ խաղերի և գրքերի տեսականի, դրա համար էլ երեխաները չեն ձանձրանում նույնը կրկնելուց։

Փոքր տարիքից արդեն երեխաները ազատվում են օտար լեզվով հաղորդակցվելու բարդույթներից, անգամ կարողանում են այնպիսի մակարդակի հասնել, որի համար մեծահասակներին անհրաժեշտ են տարիներ։ Դասապրոցեսի ընթացքում կիրառվող լեզուն բացարձակապես անգլերենն է: Այդ մեթոդով երեխաները ամբողջ ընթացքում գործածում են միայն անգլերենը՝ նպաստելով նաև լեզվամտածողության զարգացմանը։ Արմինե Փանոսյանը պատմում է, որ իրենց կենտրոնի առաջին փոքրիկների խումբը, որն ընդունվել էր 2016 թվականին, այսօր արդեն հասել է B2 մակարդակին, ինչը գոհացնող արդյունք է և ՛ ծնողների, և ՛ ուսուցիչների համար։

Կենտրոնը ամեն տարի կազմակերպում է ամառային ճամբարներ ու շրջայցեր: Այդ ընթացքում էլ անգլերենը կիրառում են տարբեր ձևերով: Նրանք երգում են, պարում, խաղում ու շփվում են միայն անգլերենով: Սա մեթոդ է, որն օգնում է երեխաներին կիրառել լեզուն առօրյա շփումներում։

Ոչ միայն երեխաների, այլև տարիքային մյուս բոլոր խմբերում առավելագույնը 7 հոգի են, որպեսզի ապահովվի անհատական մոտեցումը յուրաքանչյուրին: Մեծահասակների դեպքում արդեն կարևորվում է ինտերակտիվ դասընթացը։

«A+ Skills»- ում ուսանողները հաղթահարում են անգլերենով չխոսելու բարդույթը և վախը:

«A+ Skills»- ում անգլերենի ուսուցումը կատարվում է TEFL միջազգային մեթոդիկայով: Աշխարհի տարբեր առաջատար երկրներում անգլերենի ուսուցումը իրականացվում է այս մեթոդիկայով: Հիմնական էությունն այն է, որ ուսանողը դասաժամի ընթացքում կիրառում է միանգամից չորս հմտությունները, որոնք անհրաժեշտ են լեզվի ուսուցման համար։ Դրանք են՝ լսելը, խոսելը, կարդալն ու գրելը։ Յուրաքանչյուրի համար մեկ դասի ընթացքում հատկացվում է առանձին ժամանակ, ինչն էլ նպաստում է լեզվի համաչափ զարգացմանը։ Արդյունքում, յուրաքանչյուր դասաժամին ուսանողը լսում է, խոսում, իսկ քերականության ուսուցումը իրականացվում է հմտությունների կիրառման ընթացքում: Այսինքն՝ հմտությունների կիրառման ժամանակ ուղեղը սովորում է ճիշտ քերականական ձևեր գործածել, և ավտոմատացված տարբերակի միջոցով քերականական տարբեր հնարքները առավել ճշգրիտ են տպավորվում: Իր հերթին էլ՝ ժամանակն է ավելի արդյունավետ օգտագործվում։ Ընդհանուր դասապրոցեսի արդյունքը նաև այն է, որ ուսանողը ստիպված չէ մտքում թարգմանել ու նոր խոսել, այլ միանգամից ընկալում և արտաբերում է անգլերեն լեզվով, կիրառում լեզուն՝ ըստ իրավիճակի, առանց վախենալու սխալվելուց:

«A+ Skills»- դիմում են և ՛ ընդհանուր, և ՛ նեղ մասնագիտական անգլերեն սովորել ցանկացողները։ Ցանկացած մակարդակ ունեցող ուսանողների համար մշակվում և կիրառվում են դասապլաններ՝ ուղղված տվյալ ուսանողի լեզվի ուսուցման կարիքին:
Այստեղ ստեղծված է ուսանողակենտրոն լսարան. դասի ընթացքում խոսքի 80 տոկոսը հատկացվում է հենց ուսանողին, նա պետք է խոսի, պետք է սխալվի ու նորից խոսի, և անկախ ամեն ինչից, ուսուցիչը նրան չի ընդհատի: Ուսուցիչը դառնում է համակարգող, մոտիվացնող:

Նեղ մասնագիտական անգլերենի համար, ինչպիսիք են, օրինակ, բժշկական, տուրիստական, բիզնես անգերենը և այլն, «A+ Skills» կենտրոնը մշակել է հատուկ ծրագրեր, համապատասխանաբար վերապատրաստել մասնագետներ։

Կենտրոնը իրականացնում է TOEFL և IELTS-ի դասընթացներ: Ելնելով ուսանողների կարիքներից՝ կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը մշակել է ծրագրեր, որոնք հեշտացնում են քննության հանձման համար հմտությունների ըմբռնումը: Կենտրոնի ուսանողներից շատերը, հանձնելով քննությունները, շարունակել և շարունակում են իրենց ուսումը աշխարհի լավագույն համալսարաններում:

Այս քննություններին պատրաստելու համար կենտրոնը չի կիրառում անգիր անելու մեթոդը, այլ ցանկացած բառ ուսանողները սովորում են համապատասխան կոնտեքստում։ Եվ արդեն քննությունները դառնում են ոչ թե բարդ ու սթրես առաջացնող գործընթաց, այլ պարզունակ վարժություններ։ Նման պարապմունքներ կենտրոնն անցկացնում է նաև օնլայն եղանակով:

Մասնագետների վերապատրաստում։ «A+ Skills»-ի տնօրեն Արմինե Փանոսյանը Մեծ Բրիտանիայի INTESOL WORLDWIDE-ի հայաստանյան ներկայացուցիչն է և լիազորված է անցկացնելու TEFL/TESOL (Teaching English as a foreign language) –ի դասընթացներ անգլերենի ուսուցիչների կամ ուսանողների հետ, ինչը հնարավորություն է տալիս նրանց դառնալ միջազգայնորեն որակավորված մասնագետ և դասավանդել արտերկրում: Արմինե Փանոսյանը մասնագիտական այս ձեռքբերմանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, քանի որ ոլորտում սկսում են դասավանդել իր կողմից որակավորված մասնագետները: Սա բացառիկ հնարավորություն է նաև Հայաստանում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար՝ իրենց ոլորտում առավել մրցունակ դառնալու համար: Այսինքն՝ կիրառելով TEFL/TESOL մեթոդիկան Հայաստանի դպրոցներում, մենք օգնում ենք հայ աշակերտներին սովորել լեզուն առավել հեշտ և արդյունավետ:

Ուսման տևողությունը տարբեր տարիքի սովորողների համար տարբեր է։ Երեխաները 9 ամիսը մեկ բարձրանում են իմացության մեկ մակարդակ, իսկ մեծահասակները՝ 2 ամիսը մեկ։ Դասապրոցեսը կազմակերպվում է նաև օնլայն։ Այս դեպքում ոչ միայն չի տուժում ուսման մակարդակը, այլ նաև առավել հարմար է դառնում խիտ գրաֆիկ ունեցող, բայց միևնույն ժամանակ անգլերենին տիրապետել ցանկացողների համար։ Այս պահին «A+ Skills»- ը իրականացնում է անգլերենի օնլայն դասընթացներ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների հետ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Լիբանանից, Լեհաստանից։

Ամեն ինչ թեթև է առաջ գնում, ոչ մի կերպ չեն ծանրաբեռնում ուսանողներին և ստեղծում են այնպիսի միջավայր, որը կնպաստի դասերին հաճույքով մասնակցելուն։ Հիմնադիր Արմինե Փանոսյանն էլ անձամբ անցկացնում է դասերը, իսկ կոլեգաներին ընտրում է հատուկ կերպով։ Ընտրված մասնագետները նախ անցնում են վերապատրաստում, ապա իրենց անհատական ուսուցման ծրագրով իրավունք են ստանում դասավանդելու։ Կենտրոնում յուրաքանչյուր դասապատրաստողի ծրագիր պետք է կազմված լինի TEFL–ի մեթոդով։

«A+ Skills» -ում նաև չեն մոռանում թեմատիկ դասապրոցեսների մասին։ Այստեղ նշում են Հելլոինը, Սուրբ Ծնունդը, Շնորհակալության օրն ու մնացած տոները՝ համապատասխան միջավայրով ու բառապաշարով։

Կենտրոնը մշտապես բաց է նաև համագործակցութան համար։

«A+ Skills»-ը 2018- 2019 ուսումնական տարվա ընթացքում անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերով և թեմատիկ խաղադասերով աշխատել է մանկապարտեզների ու դպրոցների հետ, եղել է փորձի փոխանակում և համագործակցություն ‹‹Ինդիգո›› մանկապարտեզի և «Լույս աշխարհ» զարգացման կենտրոնի հետ:

Արմինե Փանոսյանը համարում է, որ այսօր հասել է իր երազանքին, այն երազանքին, որն իրեն Լիբանանից բերեց Հայաստան։ «Մշտապես առաջնորդվում եմ Նելսոն Մանդելայի հետևյալ խոսքերով՝ կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար: Եվ մյուս կարևոր միտքն էլ պատկանում է Մահաթմա Գանդիին, թե՝ մենք ինքներս պիտի լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել աշխարհում»։

Տեսնելով իր կենտրոնի ուսանողներին և նրանց հաջողությունները՝ Արմինեն հասկանում է, թե ինչի մասին էր երազում ինքը տարիներ առաջ։

Իսկ «A+ Skills» կենտրոնի դռները բաց են բոլորի համար: Այստեղ ուսուցումը մատչելի է, որակյալ ու մրցունակ։ Ուսանողները ոչ միայն սովորում են, այլև որակավորվում և սկսում են դասավանդել այլ հաստատություններում։