Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Դեկտեմբերի 18. Հայաստանը պատմական նախադեպի շեմին

ՀՀ կառավարությունն օրեր առաջ որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Սա այն հյուրանոցն է, որը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը «նվիրել» է պետությանը, երբ նրա նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել:

2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

Հիմա արդեն այս գործընթացի հաջորդ փուլն է սկսվում, որը կարող է ունենալ զարգացման մի քանի ճանապարհ: Անկախ նրանից, թե որ տարբերակը կգործի դեկտեմբերի 18-ին նախատեսված աճուրդը ստեղծելու է պատմական նախադեպ եւ էական ազդեցություն է թողնելու Հայաստանի նորագույն պատմության վրա։

Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, հյուրանոցի համար գնորդ չի գտնվի, եւ աճուրդն այդպես էլ չի կայանա: Կա վարկած, որ հայաստանյան իրականությունում կգտնվեն գնորդներ, որոնք կհամաձայնեն ձեռք բերել նախկինում այլ մարդու, այլ ընտանիքի պատկանող գույքը, որից նա բաժանվել է, մեղմ ասած, ոչ սեփական ցանկությամբ եւ ոչ ստանդարտ իրավիճակում: Եթե գնորդ չգտնվի, սա կլինի լրջագույն ահազանգ իշխանության համար, որ անցումային արդարադատության նորմերով, առանց դատական վճռի գույքի բռնագանձման նոր օրենքներով վերցված, խլված, նվեր ստացած գույքերը չեն գտնելու նոր օրինական տերեր, եւ դրանք ուղղակի չեն աշխատելու։ Մենք կարող ենք ստանալ մի վիճակ, երբ ընդամենը աշխատող հիմնարկների, ձեռնակությունների փոխարեն ստանալու ենք դրանց կազմաքանդում։

Տարբերակ 2. Գնորդ գտնվում է

Հնարավոր է, որ հայտնվի մեկ կամ քանի գնորդ, իսկապես կայանա աճուրդ եւ որոնցից մեկն էլ ձեռք կբերի հյուրանոցային համալիրը։ Սա, ամենայն հավանականությամբ նվազ իրատեսական տարբերակ է, եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։

Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոշոր գործարքներ։ Հիմա նրանք ավելի շատ զբաղված են եղածը պահելու եւ կապիտալը դուրս հանելու խնդրով։ Երկրում մթնոլորտն է այդպիսին։

Բայց կա ավելի կոշտ գործոն՝ պայմանական տանք նրան մարդկային բնորոշումը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը նվիրաբերված գործող բիզնես:

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը: Եթե փորձենք վերանալ կոնկրետ դեպքից, ապա միեւնույն է հեռանկարը նույնն է՝ եթե ձեւավորվի նախադեպ «նվիրված, բռնագանձված գույքի վաճառք եւ հայտնվի գնորդների նոր սոցիալական խավ, ապա վաղը դա մեծ ռիսկեր է բացելու դատերի, ռազբորկանների, վենդետաների համար։

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սուքիասյանների ընտանիքը պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որից նրանք ստիպված բաժանվեցին մոտ տասը տարի առաջ: Եթե դա այդպես է, ապա էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։ Արդեն լրիվ լեգիտիմ իրավունքով։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»