Արայիկ Հարությունյան, դուք պետք է ներողություն խնդրեք բոլոր բազմազավակ ընտանիքներից․Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը։
«Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները: Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում, (որի համար տարեկան ծախսված հսկայական գումարների մասին լավ կլիներ, որ հրապարակեր ինքը), սակայն Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց: Երևի թե մի քանի թվեր կփաստեն այդ իրողությունը՝ Արցախում ծնվածների թիվը 2014 թվականին 2428-ից, ոչ հասցեական ծրագրերի արդյունքում 2018 թվականին հասել է 2328-ի: Նույնաոճ ծրագրերի արդյունքում Շահումյանի և Քաշաթաղի բնակչության թիվը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 100-ով, այն դեպքում, երբ հիմնական գումարները հենց այս շրջանների վերաբնակեցման համար է իբր թե ծախսվել:
Իսկ մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան, ոչ թե նրանց խնդիրները վերհանելու համար, այլ, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել այն ծրագրերը, որոնց համար բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք»,-նշված է հայտարարությունում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից