Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

«Չորս ամիս ապրելով Երևանում՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ». Լապշին

Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։

«Հայ բարեկամներ, իսկ կարելի է՝ ես քննադատեմ Հայաստանը, ավելի ճիշտ՝ երկրի իշխանություններին։ Ապրելով Երեւանում չորս ամիս՝ ես զգացի, որ այնքան էլ առողջ չեմ։ Չէ, փառք Աստծո, ոչ մի վատ բան տեղի չունեցավ. կաթված չստացա, ձեռք ու ոտքս չկոտրեցի։ Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանրմունր հիվանդություններով, ինչպես Երեւանում։ Եվ հետո՝ ավելի հաճախ էի հոգնում՝ առանց որեւէ պատճառի, եւ դադարեցի քնել գիշերները, թեեւ 8-9 ժամ քնում էի։ Ես զգում էի, որ մի քիչ էլ, ու կսկսեմ լուրջ հիվանդանալ ինչ-որ բանով։

Պատճառը ո՞րն է։ Կասեք՝ դե 40 տարեկան ես, ծերանում ես։ Հիմարություն։ Իսրայելում կամ Եվրոպայում ես ինձ հիանալի եմ զգում։

Ամեն բան էկոլոգիայի մեջ է։ Երեւանը 2018 եւ 2019 թվականներին մտավ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ Համաշխարհային բանկի վարկածով, այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին են Դաքան (Բանգլադեշ) Կինշասան (Կոնգո) եւ Ջակարտան (Ինդոնեզիա)։ Երեւանը մտել է նաեւ կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների տասնյակ՝ օնկոլոգիայով հիվանդացության առումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով»,- գրել է բլոգերը։

Պատճառներն, ըստ բլոգերի, չորսն են.

«1. Երեւանում սարսափելի կեղտոտված է օդը հարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից։ Վերահսկման ոչ մի ֆիլտր արտանետումների համար չկա, ոչ ոք չի հետեւում դրանց տեխնիկական վիճակին։ Երեւանցիները տարեկան տասնյակ հազարավոր տոննա ամենավնասակար միկրոտարրեր են շնչում, որոնք նպաստում են քաղցկեղի եւ կաթվածի առաջացմանը։

2. Երեւանում (եւ առհասարակ Հայաստանում) չկա որեւէ գործարան, որը աղբ կվերամշակեր։ Երեւանում մի քանի աղբավայր կա, դրանք գրեթե բոլորը քաղաքի հարավարեւմտյան մասում են, Նուբարաշենի մոտ եւ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա շրջաններում։ Այնտեղ հարյուր հազարավոր տոննա աղբ փտում է, թունավորում օդը։ Իսկ երբ քամիներ են փչում, ապա թույնը փոշու եւ գարշահոտության տեսքով տարածվում է ողջ քաղաքում։ Այդ թունավոր փոշին ամենուր է՝ բնակարաններում, մեր հագուստին, ուտելիքում, բայց որ ամենավատն է՝ մեր թոքերում։

3. Լեռնարդյունահանման հանքերը եւ պղնձաձուլական կոմբինատներն Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում եւ Ագարակում։ Բարոյապես հնացած սարքավորումների, որոնք չեն արդիականացվել խորհրդային ժամանակներից եւ թունավոր արտանետումների վերահսկողությունն արհամարհելու պատճառով այնտեղ աղետալիորեն բարձր է օդի ու հողի աղտոտվածությունը։ Ինչից մարդիկ թունավորվում են ոչ միայն օրգանիզմի համար վտանգավոր փոշին շնչելով, այլեւ շնորհիվ բանջարեղենների եւ մրգերի, որոնք աճում են էկոլոգիական աղետի գոտում։

4. Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը։ Ես հասկանում եմ, եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառարան վառեն։ Բայց հիմա 2019 թվականն է, ոչ թե 1992-ը։ Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներն ու փոշին՝ փոխարենը թթվածին տալով։ Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։

Նրա խոսքով՝ 35-45 տարեկան իր երեւանցի ընկերների մեջ շատերն են տառապում սրտի, երիկամների եւ թոքերի բազմաթիվ հիվանդություններով։

«Մի քանի մարդ բուժվում է քաղցկեղից, մի երկու ընկեր կաթված է տարել արդեն երեսուն տարեկանում, մյուսները պարզապես շատ հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով ու վիրուսներով՝ շատ վատ էկոլոգիայի պատճառով։

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9000 դեպք, եւ, տարբեր աղբյուրների համաձայն՝ 20-30 հազար կաթվածի դեպք։ Հայաստանը կաթվածների թվով աշխարհի երկրների առաջին տասնյակում է։ Ինչ վերաբերում է քաղցկեղին, ապա մոտ մեկ երրորդն անհուսալի է։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանի 3 հազարից ոչ պակաս բնակիչ մահանում է քաղցկեղից, եւ սա նույնպես աշխարհում այդ հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ընդհանուր բնակչության հաշվարկով։

Ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով։ Իսկ անկախության տարիներին մենք այդ թիվը բազմապատկում ենք 28-ով եւ ստանում 80 հազար կործանված կյանք։ Սա տասն անգամ ավելի է, քան հանրապետությունը կորցրել է Ղարաբաղյան պատերազմում 1992-1994 թվականներին»,- գրել է բլոգերը։