Տարին՝ լուսանկարներով. Reuters գործակալությունը ներկայացրել է Instagram-ում ամենաշատ դիտված լուսանկարները
Reuters գործակալությունն ամփոփել է տարին՝ ներկայացնելով 2019 թվականին Instagram-ում ամենաշատ դիտված լուսանկարները:
Աշխարհի տարբեր անկյուններում արված լուսանկարները պատկերում են տարվա ամենավառ և ուշագրավ իրադարձությունները, տարերային աղետները, հակակառավարական ցույցերը:
2019 թվական, օգոստոսի 25
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին տեղի ունեցած ֆոտոսեսիայի ժամանակ համբուրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչին ի պատասխան ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը համբուրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
2019 թվական, հոկտեմբերի 16
Սպիտակ նժույգով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը` կորեացիների սրբազան Պեկտուսան լեռան վրա:
2019 թվական, մայիսի 18
Պաղեստինցիները Ռամադան սուրբ ամսվա ընթացքում նշում են ծոմապահության ավարտը՝ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված շենքի փլատակների կողքին:
2019 թվական, հունվարի 20
Վայրէջք կատարող ինքնաթիռը մոտենում է օդանավակայանին, մինչ Լուսնի ամբողջական խավարումը:
2019 թվական, նոյեմբերի 8
Ցուցարարը լվացարանը որպես վահան է օգտագործում Չիլիի կառավարության դեմ Սանտյագոյում կայացած բողոքի ակցիայի ժամանակ:
2019 թվական, հուլիսի 4
Հնդկական Չեննայ քաղաքի ծայրամասում ջուր հավաքելուց հետո կինն իր որդուն նույնպես դույլի մեջ է դրել:
2019 թվական, հունիսի 4
«Փոքրիկ Թրամփի» պատկերով օդապարիկը՝ Լոնդոնում՝ Թրամփի դեմ իրականացված բողոքի ցույցերի ժամանակ:
2019 թվական, ապրիլի 16
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ծխի քուլաները տարածվել են տաճարի խորանի շուրջ:
2019 թվական, սեպտեմբերի 24
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը՝ Աֆրիկա իրենց առաջին ընտանեկան պաշտոնական այցի ժամանակ:
2019 թվական, հուլիսի 13
Իսպանիայում ցուլ վարժեցնողը Սան Ֆերմին փառատոնի ժամանակ ցատկում է ցուլի վրայով:
2019 թվական, օգոստոսի 2
Բելգիայի կենդանաբանական այգում Սումատրայից երեք տարեկան օրանգուտանը վեր է պարզել ձեռքի դույլը:
2019 թվական, հուլիսի 22
Գվատեմալայից ներգաղթյալ կինը գրկել է որդուն՝ Էնթոնիին՝ Մեքսիկայի ազգային գվարդիայի զինվորականին աղերսելով թույլ տալ հատել ԱՄՆ սահմանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել