Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակով Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը Ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է

Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին
Կարծիք

Ով է սրիկա՝ ժամանակը ցույց կտա, դանդաղ շտապեք. Շարմազանովի պատասխանը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պոպուլիստները պետք է հեռանան եւ վերջ…

Ի պատասխան Փաշինյանի ԶԼՄ-ում ինձ ուղղված հրապարակման

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում՝ չեմ բացառում հենց իր կողմից /քանի որ վարչապետը դեռ չի հրաժարվել լրագրողական «օդում կախված լուրերի» ռեժիմով երկիր կառավարելուց/ խմբագրական է հրապարակվել իմ գրառումներից մեկին ի պատասխան, որտեղ անհաջող փորձ է արվում տողատակերում Անաստաս Միկոյանի վերաբերյալ իմ գրառումը ածանցել Սերժ Սարգսյանի կառավարման վրա:

Հոդվածագիրը հերթական անգամ մեզ՝ հանրապետականներիս, մեղադրում է Ապրիլյան պատերազմում տարածքային զիջումների, Արցախյան հարցում առաջընթաց չգրանցելու, հայ-թուրքական հարաբերությունները վատթարացնելու մեջ՝ շարունակաբար մի շարք այլ մեղադրականներ եւս հնչեցնելով:

Եւ այպես, Ապրիլյան պատերազմի մասով. Քառօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվել է եւ իր առջեւ դրած որեւէ ռազմավարական խնդիր չի կարողացել լուծել՝ տալով մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմը: Ադրբեջանը չի կարողացել գրավել որեւէ բնակավայր:

Պատերազմից հետո Բաքուն բանակցային գործընթացում դիվանագիտական ապտակ է ստացել միջազգային հանրության կողմից. Երեւանի դիրքերն ամրացել են ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերի, որոնք ի դեպ, Փաշինյանի թեթեւ ձեռքով այսօր «հաջողությամբ թաղվել են»:

Ապրիլյան պատերազմում թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում Ադրբեջանը պարտվել է, եւ սա փաստ է ի հեճուկս այն դեմագոգների եւ պատերազմից հեռու սազանդարների, որոնք մինչ օրս փորձում են հայ ժողովրդի հերոսական մաքառումը որպես պարտություն ներկայացնել: Ի դեպ, օրվա վարչապետը, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը հայարարում էր, թե այս պատերազմը պատերազմ էր Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքի համար՝ պայմանավորված Ռուսաստանի հետ:

Հիմա նույն Փաշինյանը ծպտուն չի հանում ժամանակին իր ամպագոռգոռ հայտարարությունների վերաբերյալ: Եւ շարունակում եմ պնդել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը պարզապես պարտավոր է այս առնչությամբ լսել Նիկոլ Փաշինյանի փաստերն ու հիմնավորումները:

Շարունակում եմ լավատես լինել, թե մի օր վերջապես վարչապետը դուրս կգա սկանդալների, «կախարդական փայտիկների սիրահարի», սրան-նրան անհիմն պիտակավորելու եւ ինքն իրեն սրբացնելու անհեռանկար կերպարից եւ գոնե ինքն իրեն կխոստովանի, որ Ապրիլյան պատերազմում Հայաստանի Հանրապետությունը հաղթել է եւ վերջ:

Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների մասով. ի գիտություն պոպուլիզմի վառ ներկայացուցիչ Փաշինյանի, ասեմ, որ բանակցություններում երբեք հայկական կողմերի դիրքերը այդքան շահեկան չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում:

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է: Եթե Փաշինյանը կարող է թող գոնե մեկ նմանատիպ հայտարարություն ընդունել տա, ես ուրախ կլինեմ միայն: Տխուր է, բայց փաստ. այժմ Փաշինյանի իշխանության շրջանում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այլեւս չկա ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում անձամբ Ալիեւը՝ Նիկոլ Փաշինյանի «կիրթ եւ նորմալ գործընկերը» հայտարարել է, որ հայկական կողմերի դրդմամբ միջազգային հանրությունը ճնշում է իրեն, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:

Իսկ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության սիրառատ կոչեր հղող Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, դեռ շարունակում է սպասել Ալիեւի եւ Ադրբեջանի ժողովրդի արձագանքին: Ի պատասխան Բաքվից հայկական կողմերին ուղղված ֆաշիստական հռետորաբանությունը շարունակվում է:

Կորսված տարածքների մասով. Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկուկես տարվա ընթացքում ըստ բազմաթիվ հրապարակումների՝ Նախիջեւանի հատվածում 11 հազար հա տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ի դեպ, առանց մի կրակոցի ոչ թե 800, այլ 11 հազար հա: Սա էր, փաստորեն, Դուշանբեի վերելակի, Փաշինյան-Ալիեւ «ուղիղ կապի» արդյունքը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին. Նախագահ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» ի ցույց դրեց Թուրքիայի իշխանությունների ժխտողական էությունը:

Երեւանը ուղերձ հղեց աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության շահերից ելնելով՝ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Եւ այդ գործընթացում թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի եւ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կապվել Արցախյան կարգավորման գործընթացի հետ՝ փաստացի սատարելով Հայաստանի դիրքորոշմանը:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում կրկնեց Նախագահ Սարգսյանի խոսքերը՝ «գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»՝ կարգավորման պատասխանատվությունը դնելով Էրդողանի վարչակարգի ուսերին:

Ավելին, ի հեճուկս հոռետեսների, «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասաբար չազդեց Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Մի շարք երկրներ եւ նախեւառաջ Գերմանիան ճանաչեցին եւ դատապարտեցին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Եվրամիության անդամ Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ:

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները՝ Երեւանում 4 նախագահների ներկայությունն ու 100-ավոր միջազգային պատվիրակների ներկայությունը կարծում եմ թարմ է, թերեւս սա չաղավաղեք:

Տնտեսության մասով.

2007-2017թթ. անցած 10 տարիների համեմատ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 2,8 անգամ՝ 1 միլիարդ 800 միլիոն դոլարից հասնելով 5 միլիարդ 92 միլիոն դոլարի:

Միջին ամսական կենսաթոշակը 2007-2017թթ. նախորդ 10 տարիների համեմատ ավելացել է քառակի՝ 10 հազար դրամից հասնելով 40 հազարի:

Նվազագույն ամսական աշխատավարձը 2007-2017թթ. ավելացել է 3,67 անգամ՝ 2006թ. 15000-ի դիմաց աճելով՝ 55 000 դրամի: Միջին ամսական աշխատավարձը 2007-2017թթ. ավելացել է 3 անգամ՝ 62 293 դրամից հասնելով 184 170 դրամի:

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դոլարային արտահայտությամբ աճել է 1,8 անգամ, դրամայինով՝ 2,1 անգամ:

Փաշինյանի իշխանությունը փոխանակ կառուցելու եւ առաջ տանելու երկիրը, որդեգրել է եղածը քանդելու քաղաքականություն:

Հասկացանք՝ ՀՀԿ-ի հանդեպ խորը վրեժ ունեք, բայց ի՞նչ մեղավոր են ազգային արժեհամակարգը, համահայկական օրակարգերը, որոնց շուրջ ոչ միայն մատը մատին չեք տալիս, այլ տոտալ կազմաքանդում եք այն ամենը, ինչ կապված է հայ անվանման հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Փաշինյանի իշխանությունը սանձազերծել է քաղաքական տոտալ ռեպրեսիաների եւ ձերբակալությունների շարք. «Քոչարյանի գործից ի՞նչ կա», «Ուզես, չուզես կալանքը տալու ես» հայտնի գաղտնալսումների ոճը շարունակվում է:

Ժամանակին իր կողմից քրեաօլիգարխ պիտակված գործիչների մեծ մասը, ավելի ճիշտ նրանք, ովքեր համաձայնվեցին «Նիկոլին ուխտ անել», ծառայեցնում է սեփական ռեժիմի շահերի սպասարկմանը:

Հիմա էլ պոպուլիզմի գիտակը նոր որակում է հորինել՝ նրանք այլեւս օլիգարխ չեն, այլ «խոշոր սեփականատեր», որոնք մուծվում են իրենց տարատեսակ ֆոնդերին:

Դատարանները շրջափակվում են երկրի վարչապետի կոչով, տոտալ հարձակման են ենթարկվում դատավորները, քաղաքական գրոհի է ենթարկվում Սահմանադրական դատարանը, առաջին դեմքի մակարդակով հարձակվում են երբեմնի գործընկերների՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: Կազմակերպված արշավ է մեկնարկել ազգային -ավանդական, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ:

ԱԺ-ում բարձր ամբիոնից տրանսգենդերության քարոզ է իրականացվում, որն իր պաշտպանության տակ է առնում ոչ ավել, ոչ պակաս երկրի վարչապետը:

Պետական բյուջեն ընտանեկան բիզնեսի հետ շփոթած «ժողովրդի վարչապետը» ժողովրդից թաքուն նախարարների աշխատավարձն է միլիոնների հասցնում, Արցախում դավադիր ուժեր է փնտրում, քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալների մասին է հայտարարում, բայց այդպես էլ առանց անունների:

Եւ այսպես, «ժողովրդի վարչապետը» քաղաքական հռետորաբանությունն ու բանավեճը «փռում է ասֆալտին»՝ պատին ծեփելով այն հազարավոր քաղաքացիների հույսը, թե լավ է լինելու:

Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասով. Հայաստանը փոքր երկիր է, պրն. Փաշինյան եւ մի կարծիր, որ պողոսների նման շատերը չեն տիրապետում ընտանիքիդ անդամների, աներձագ, բաջանաղ, քավոր, եղբորորդի, դասընկեր, կուրսընկեր, համերկրացի, թիմակցի հեղափոխական՝ կայծակնային արագությամբ նյութականի բարելավման մասին փաստերի: Չեմ սիրում ընտանիքի անդամներին հանուն քաղաքականության շահարկել, ըստ այդմ՝ այսքանը:

Հ. Գ. Կարթագենը պետք է կործանվի եւ պոպուլիստները պետք է հեռանան:

Հ.Հ.Գ. Իսկ ով է սխալական, ով՝ սրիկա, ժամանակը ցույց կտա: Դանդաղ շտապեք»: