Մոուրինյու. Այաքսը 12 օր կունենա վերականգնվելու համար, իսկ ՄՅՈւ-ն 3 խաղ կանցկացնի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղի արդյունքը «Սելտայի» հետ (1:1):
Մանկունիացիները, որոնք առաջին խաղում հաղթել էին հյուրընկալվելիս (1:0), դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն «Այաքսի» հետ.
«Մենք արժանիորեն էինք հաղթել առաջին խաղում, բայց չկարողացանք սպանել ինտրիգը: Մրցակիցը կարողացավ պայքարել մեզ հետ, և «Սելտայի» խաղացողներն արժանի են գովասանքի: 14 խաղից հետո «Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ: Եթե մենք հաղթենք Եվրոպա լիգայում, ես երջանիկ կլինեմ: Դա հիանալի կլիներ»,- ասել է Մոուրինյուն:
Պորտուգալացի մասնագետը նաև նշել է, որ ինքը չի տեսել Էրիկ Բայիի հեռացման դրվագը, բայց որ դա շատ մեծ կորուստ է իր թիմի համար.
«Չտեսա այդ պահը, բայց Բային հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Զգացմունքներն առանցքային դեր խաղացին, և բոլորը չէ, որ կարողանում էին իրենց վերահսկել: Ռոնկալիան առաջին անգամ չէ նման իրավիճակների մասնակից դառնում, և, հավանաբար, Էրիկը չափազանց միամիտ էր:
Եզրափակչից առաջ մենք զրկվեցինք արժեքավոր խաղացողից այն դեպքում, երբ թիմը կազմի հետ կապված խնդիրներ ունի»:
«BT Sport»-ին տված հարցազրույցում Մոուրինյուն նաև կիսվել է «Այաքսի» հետ եզրափակիչ խաղից ունեցած սպասելիքներով.
«Այաքսի» հետ հեշտ չի լինի. սա երիտասարդ, ուժեղ թիմ է: Ամստերդամցիները 12 օր կունենան վերականգնման համար՝ իրենց երկրի առաջնության ավարտից հետո: Իսկ մենք այդ ընթացքում պետք է 3 խաղ անցկացնենք»:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Այաքսի» միջև եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն