Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Արսեն Թորոսյանի՝ հարսի շորով փեսուն սառոչկա կարելու նուրբ արվեստը

Առանց այն էլ ճկռող միջին խավը պետք է բժշկական ապահովագրություն պատիվ տա մնացած ազգաբնակչությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Մեր փրկիչները կրկին ակտիվացել են ու դարակազմիկ հայրենասիրական պլան են առաջ քաշել, թե ինչպես լուծեն բժշկական ապահովագրության հարցը։ Եթե կարճ-կոնկրետ, ապա մեր գարդասիլասեր նախարարի առաջարկը հետևյալն է․ առանց այն էլ ճկռող միջին խավը պետք է բժշկական ապահովագրություն պատիվ տա մնացած ազգաբնակչությանը։

Ի՞նչ է առաջարկում Թորոսյանը․ վճարվող հարկերն ավելացնել ևս 6 տոկոսով, որը կուղղվի ազգաբնակչության պարտադիր բժշկական ապահովագրմանը։ Հիշեցնեմ, որ էս ռեֆորմն անում է մարդ ու ըստ ամենայնի, անելու են մարդիկ, ովքեր ժամանակին իրենց «հարսի շորն» էին ճղում, երբ օրակարգում կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի թեման էր։

Ի՞նչ է ստացվում, մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, որ մեր աշխատավարձից մեր իսկ ծերության համար 5 տոկոս գանձելը թալան է, հիմա մեզ համոզում են, որ մեր աշխատավարձից խալխի համար 6 տոկոսը գանձելը մեծագույն ղսմաթ է։ Ինչ խոսք, սրանց երեսպաշտությունն աննախադեպ է, բայց որ այս աստիճանի ցինիզմի կհասնեն, անգամ ինձ համար էր դժվար հավատալ։

Եկեք խոսենք թվերով։ Ենթադրենք, դուք ստանում եք 400․000 մաքուր աշխատավարձ՝ բոլոր հարկերից ու պահումներից հետո։ Դա նշանակում է, որ ձեր կեղտոտ աշխատավարձը մոտ 550,000 դրամ է։ Մնացած 150,000 դրամը դուք վճարում եք եկամտահարկի, պարտադիր կուտակայինի ու բանակի 1000 դրամների տեսքով։ Արսեն Թորոսյանն առաջարկում է, որ դուք վճարեք ևս 24000 ու արդյունքում ձեր մաքուր եկամուտը կդառնա 376,000։

Միևնույն ժամանակ, կան հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ, որոնց գրանցված մաքուր աշխատավարձը կազմում է միջինում մոտ 120000 դրամ։ Նրանց պարագայում 6 տոկոս պահումը կազմելու է 7200 դրամ։ Էլ չխոսեմ այն հազարավոր ու հարյուր հազարավոր մարդկանց մասին, որոնք առհասարակ գրանցված աշխատավարձ չունեն, կամ էլ՝ ռեալ գործազուրկ են։ Նրանց 6 տոկոսը կազմելու է 0 դրամ։

Ստացվում է, որ միջին խավին ասում են՝ դուք պետք է հոգաք ավելի ցածր եկամուտ ունեցող շերտի առողջապահական ծախսերը։ Իյա, իրո՞ք։ Մի հատ էլ մասսաժ չանե՞նք ու մեր ռոճիկից տասանորդ փայ հանենք ավելի քիչ ստացողներին։ Դեռ մի բան էլ ակնարկում են, որ մենք, վիձիծե լի, սոցիալական պետություն ենք ու դա ազգասիրության հարց է։ Սիրելի Արսեն Թորոսյան, ես պետությունը չեմ, ինչո՞ւ ես փորձում իմ ուսերի վրա դնել պետության պատասխանատվությունը։

Սիրելի Արսեն Թորոսյան, ես արդեն իսկ առանց ավելորդ փնթփնթոցների անգամներով ավելի շատ հարկ եմ վճարում, քան միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, որովհետև իմ ռոճիկի 33 տոկոսը բացարձակ թվային արտահայտությունը անգամներով ավելի մեծ է, քան 70000-150000 կազմող ռոճիկ ստացողների 28 տոկոսը։ Ինչո՞ւ ես պետք է հավելյալ զրկանքներ կրեմ, ինչ է թե ձեր քաղաքական թիմը հանձն է առել օխլոսին պոպուլիզմով կերակրել։

Մեկ ուրիշ ասպեկտ ևս։ Ես արդեն երրորդ տարին է, ինչ ապահովագրում եմ ինձ էլ, ընտանիքիս անդամներին էլ։ Ընդ որում՝ 4 հոգու համար ես վճարում եմ ավելի քիչ, քան կվճարեմ միայն ինձ համար, եթե Արսեն Թորոսյանի ռեֆորմը կյանքի կոչվի։

Ընդ որում՝ վստահ եմ, որ պետությունն առնվազն ի զորու չի լինելու ապահովել ապահովագրական այնպիսի փաթեթ, որը գոնե մրցունակ կլիներ այն փաթեթի հետ, որից ես օգտվում եմ։ Հիմա ստացվում է, որ Թորոսյան Արսենը ոչ միայն նագլի դեմքով ուզում է մտնել գրպանս, այլ մի բան էլ ինձ ստիպում է, որ ես անցնեմ ապահովագրության պետական փաթեթի, որը դեռ շատ մեծ հարցական է, թե որքանով է ավելի լավը նրանից, որից ես եմ օգտվում։

Ամփոփեմ․ կզակներդ կտեսնեք, բայց էս ռեֆորմի դրական պտուղներ չեք տեսնի։ Այն էլ՝ պարտադիր սկզբունքով։ Եթե թույլ տանք, որ սա անցնի, վաղն էլ գալու են ձեր տուն, ասեն, որ պետք է ձեր բնակարանի մեկ-երկու սենյակը հատկացնեք աղքատներին, որովհետև դա է պահանջում ազգասիրությունը, որովհետև աղքատները էդ մի սենյակը չունեն, իսկ դու ունես»,-գրել է Կոնստանտին Տեր Նակալյանը։