Ոչ մի օր առանց ստի. Փաշինյանի նոր կեղծիքը. Արմեն Աշոտյան
Ոչ մի օր առանց ստի. Փաշինյանի նոր կեղծիքը. Այս վերնագրով Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնվորապես գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին եւ գրել, որ «Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով»:
Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով եւ ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում:
Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:
Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ «Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով», իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:
Հ.Գ. Փորձեմ չբացառել նաեւ, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժի ենթարկել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից