Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Վիգոյի «Սելտայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 31 փոխանցում՝ 77.4 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 5 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնների խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 7.37 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի խաղը (7.98):
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անգլիական ակումբը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե: Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն