Փաստաբան Չամսարյանի համակարգիչը չի առգրավվելու. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին օրենքով սահմանված կարգով, բացառվեց որեւէ միջամտություն փաստաբանի համակարգչին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբանի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկացնեմ, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին օրենքով սահմանված կարգով, բացառվեց որեւէ միջամտություն փաստաբանի համակարգչին։
Բոլորին շնորհակալություն»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը NEWS.am-ին հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում էր գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, Երվանդ Վարոսյանը եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Երկար քննարկումներից հետո կայացվել էր որոշում՝ համակարգիչների ուսումնասիրությունն իրականացնել գրասենյակում, սակայն պաշտպանները կտրականապես դեմ են եղել։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից