Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե գիտնականները միայն սուրճ են խմում, անհեթեթություն է. գիտնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե գիտնականները միայն սուրճ են խմում, անհեթեթություն է։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը։

Նա ավելացրեց, որ քաղաքականությունը Գիտությունների ակադեմիայի նկատմամբ պոպուլիզմ է, բայց գիտությունն այն ոլորտն է, որտեղ բոլոր որոշումները պետք է ընդունվեն հիմնավորված, այլ ոչ թե մի քանի անձանց կամքի համաձայն։ «Կառավարությունը ելնում է այն բանից, որպեսզի ամեն բան փոխի։ Հիմա Գիտությունների ակադեմիայի անկախությունը կառավարությունից ամրագրված է օրենքով։ Ըստ էության, ձեռնարկվում են իրավիճակը փոխելու փորձեր։ Կախվածությունը կառավարությունից, ամենայն հավանականությամբ, կապահովվի բուհերի միջոցով՝ հաշվի առնելով, որ դրանց հոգաբարձուների խորհուրդներում գերակշռում են իշխանության ներկայացուցիչները, որոնք էլ որոշելու են ամեն ինչ»,- ընդգծել է Ազիզբեկյանը։


Նրա խոսքով՝ հարցականի տակ է մնում նաեւ երիտասարդ գիտնականների աջակցության սառեցված ծրագրի վերականգնումը։ Կարեւորագույն խնդիրներ են մնում գիտության զարգացման ռազմավարության բացակայությունը, ֆինանսավորման սուր անբավարարությունը, որը սպառնում է հենց գիտության գոյությանը երկրում՝ ազդելով գիտական ժառանգության պահպանմանը եւ սերնդափոխությանը։ «Երիտասարդ գինականները ապագայի երաշխիք չունեն, իսկ դրա համար հարկավոր են երկարաժամկետ նախագծեր՝ 5-10 տարվան միտված։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ երիտասարդ գիտնականները կամ հեռանում են երկրից, կամ գնում են մասնավոր հատված։ Բայց իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել այն բանին, որ մեզ Հայաստանում գիտության վերականգնման համար հարկավոր կլինի ծախսել 25-30 անգամ ավելի փող, քան հիմա կարելի է ծախսել բարեփոխումների վրա, այն էլ 30 տարի»,- ասել է գիտնականը։

Նա ավելացրել է, որ ինչպես առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի կողմից գիտական նախագծերի ֆինանսավորումը խիստ զիջում է այն երկրի ֆինանսավորմանը, որի հետ իրականացվում է նախագիծը, երբեմն էլ բոլորովին չի ֆինանսավորվում, բացի այն, որ վճարվում են ուղեվարձն ու արտասահմանում կեցությունը։

Ինչպես ընդգծեց գիտաշխատողը, բուհում անհնար է ստանալ նեղ ուղղվածության գիտելիքների այն պաշարը, որը կարելի է ստանալ ակադեմիայի համակարգում։ Ուստի, նախքան բարեփոխումներ իրականացնելը անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը, գոնե մի քիչ հասկանալ գիտությունից։ «Փաշինյանի խոսքերին կարող եմ պատասխանել, որ սուրճ խմելուց բացի գիտնականները նաեւ աշխատում են, ընդ որում՝ ամբողջ գիտությունն, ըստ էության, միայն անձնվեր մարդկանցով է կանգուն»,- ամփոփել է Հրայր Ազիզբեկյանը։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Հայաստանում գիտական գործունեություն վարելը, որպես կանոն, նշանակել է, որ առավոտյան պետք է գնալ շենք, որի ճակատին գրված է ԳՀԻ, որտեղ օրվա առաջին կեսին կարելի է սուրճ խմել եւ արդեն վերադառնալ տուն։ Միանգամայն բնական է, որ նման գործունեություն վարող մարդկանց այդ հարմարավետությունից դուրս բերելու փորձերը առաջ են բերում որոշակի խնդիրներ։ Բայց մենք կգնանք հենց այդ ճանապարհով»։

Նշենք, որ բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի սկանդալային նախագիծը նախատեսում է ակադեմիական գիտության փաստացի վերացում։