Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Միֆերի ապամոնտաժումը Լեգենդ 2. «Քոչարյանը հանձնում էր Մեղրին»

15 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մասին հյուսված լեգենդներից մեկը Մեղրիի հանձնման պատմությունն է։ Այս պատմությունը սուտ միֆերի, լեգենդների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում. այն ի տարբերություն մյուսների, ընդհանրապես իրականության հետ որեւէ կապ չունի, հորինված է զրոյից, առանց որեւէ իրական տարրի։ Այդ առումով՝ գլուխգործոց է։

2000-ականներից իշխանությունից հեռացված մարդիկ շրջանառության դրեցին, թե Քոչարյանը պատրաստվում է Մեղրին փոխանակել, մի վարկածով՝ Արցախի, մեկ այլ վարկածով՝ Լաչինի հետ։ Ստի սկիզբը այդպիսին էր։ Հետո չխճճվելու համար փոխվեց ձեւակերպումը, այն դարձնելով անորոշ. Քոչարյանը հանձնում է Մեղրին։

Այս լեգենդի հեղինակային իրավունքը 1998-ին իշխանությունից հեռացված զանգվածն էր։ Բայց առաջին նախագահը շատ լավ հասկանալով, որ նման անհեթեթություն բարձրաձայնելն իրեն չի պատշաճում, լեգենդի տարածման բեռը պատվիրակեց Վազգեն Սարգսյանի մերձավորներին։ Սրանք էլ չընկալելով ծուղակը (նաեւ այն իմաստով, որ դա ուղիղ վերաբերում է նաեւ Վազգեն Սարգսյանին) ստանձնեցին իրենց դերը։

Ստի տարածման առաջամարտիկներից մեկը դարձավ բախտի բերմամբ մի քանի ամիս պաշտպանության նախարարի աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը: Ինչու ոչ նախարար, այլ աթոռին նստած, քանի որ բոլոր լավատեղյակները գիտեն, որ իրականում նախարարը շարունակում էր մնալ Վազգեն Սարգսյանը, իսկ Վաղարշակ Հարությունյանը նրա ամենասովորական օգնականն էր:

Իսկ այսօր հեռուստաալիքից հեռուստաալիք, խմբագրությունից խմբագրություն անցնելով, նա վերեւից իջած պատվերի շրջանակում փորձում է հանրությանն ապացուցել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր հանձնել կամ փոխանակել Մեղրին:

Զավեշտը կայանում է նրանում, որ Վաղարշակ Հարությունյանը «Ազատություն TV»-ի բաղձալի հյուրն է։ Պատկերացնո՞ւմ եք ռուսական գեներալն ամերիկյան լրատվամիջոցով քարոզում է, թե Քոչարյանը հանձնում էր Մեղրին։ Ուշադրություն դարձրեք՝ Մեղրին մեր սահմանն է Իրանի հետ։ Ամերիկացիներին դա է հետաքրքիր եւ ամերիկացիների փորացավը հենց դա է։ Այս ամեն ինչից Սկրիպալության հոտ է գալիս։

Անշուշտ, տրամաբանություն ունեցող մարդու համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորից լավ էր հասկանում, որ առանց Մեղրիի Հայաստանը Հայաստան չի լինի, որ կփոխվի ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը, որ դրանից հետո մենք ոչ թե Արցախը, այլ ամբողջ Հայաստանը կկորցնեինք: Անկասկած, գիտակից մարդիկ հասկանում են, որ նման հարց չի եղել։

Մեղրին Ադրբեջանին փոխանցելու լեգենդը կարելի է հերքել միայն մեկ հակափաստարկով՝ դրանից կտուժեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանը եւ հատկապես Ռուսաստանը, որը դուրս կմղվեր Հարավային Կովկասից, եւ այստեղ գերիշխող ուժը կդառնար Թուրքիան:

Հիմա հարց նրանց, ովքեր մինչեւ հիմա պնդում կամ հավատում են, որ Քոչարյանը կարող էր Մեղրին հանձնել. մի՞թե մոռացել եք, թե ինչ ջերմ հարաբերություններ ունեին Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակ: Մի՞թե Քոչարյանը պատրաստ էր գնալ ինքնակործանման։ Հանուն ինչի։

Մի՞թե պարզ չէր, որ Իրանը երբեք թույլ չէր տա իր տարածքը հյուսիսից եզրավորել թյուքական պետությունների գոտով: Մի՞թե պարզ չէ, որ Մեղրին ստանալուց եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուց հետո Թուրքիան աչք էր դնելու Հյուսիսային Կովկասի վրա:

Ակնհայտ է չէ, որ այն մարդը, որը կհամաձայներ նման լուծման, կվերածվեր Ռուսաստանի թիվ մեկ թշնամիներից մեկի: Հիմա հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի մինչ այժմ շարունակվող ջերմ հարաբերությունները եւ փորձեք հասկանալ, թե իրո՞ք Ռոբերտ Քոչարյանն ուզում էր հանձնել Մեղրին, թե դա ոմանց մտքի մղձավանջի հետեւանքն է, հրեշավոր լեգենդի սցենար։

Ամիսներ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանը շատ հստակ եւ պարզ ասել է, որ որեւէ մեկը չէր պատրաստվում Լաչինի կամ մեկ այլ տարածքի դիմաց Մեղրին հանձնել ադրբեջանցիներին: Այդ տարիներին Սամվել Բաբայանը երկրի ամենատեղեկացված եւ ազդեցիկ մարդկանցից էր։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, Ռոբերտ Քոչարյանն իր գրքում պատմում է.

«2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիեւի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջեւանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիեւն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես եւ ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք»:

Փաստացի, քննարկվել է Մեղրիով վերգետնյա եւ թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես պնդում են պատմությունն աղավաղողները: Չմոռանանք ամենակարեւորի մասին. եթե իրոք, ինչպես պնդում են Վաղարշակ Հարությունյանը եւ նրան ձայնակցողները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր հանձնել Մեղրին, ապա ինչու այդ տարբերակից, Ադրբեջանի համար այդ շահավետ տարբերակից ամենավերջին պահին հրաժարվեց Հեյդար Ալիեւը, հենց Քի Վեսթում հրաժարվելով ստորագրել նախապես մշակված փաստաթղթի տակ:

Իրականությունն այն է, որ Քի Վեսթում մենք առավել քան երբեւէ մոտ էինք խաղաղության համաձայնագրին։ Հայկակական եւ ադրբեջանական կողմերն ամենամոտը եղել են հենց Քի Վեսթում եւ միայն Հեյդար Ալիեւի որոշման պատճառով այն իրականություն չի դարձել:

Երկրորդ նախագահը պատրաստ էր վերցնել պատմական առաքելություն եւ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը ենթադրում էր երկկողմանի զիջումներ, ինչը ենթադրում էր Արցախի անկախություն, լարվածության թուլացում, զոհերից խուսափում, եւ ինչը որեւէ կերպ չէր առնչվում Մեղրիին։

Լեգենդի հեղինակները ընդդեմ Քոչարյանի գործունեության մեջ արել են շատ վտանգավոր մի բան. նրանք Հայաստանի բոլոր հաջորդ ղեկավարներին դնում են բարոյական կեղծ պրեսսինգի տակ. խուսափել ռեալ բանակցություններից, վախենալ փոխզիջումերի տարբերակների քննարկումներից, քանի որ կա հերթական կեղծ լեգենդի ծուղակում հայտնվելու վտանգը։ Սա բացառիկ վատություն է, որ կարելի էր անել Հայաստանի հանդեպ։ Սրա հիմքում ընկած է մեկ սեւեռում՝ 1996-ի տարբերակը ամենալավն էր։

Հրեշավոր լեգենդի տարածման «աշխատանքային խումբը» նույնն է. Վաղարշակ Հարությունյան, էպիզոդներով՝ Արամ Սարգսյան, Վահան Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան, տարիներ առաջ՝ Պետրոս Մակեյան, «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյան, ցավոք, վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան։

Քիվեսթյան բանակցությունները բարդ են եղել, մոտ հաշտության պահին, բայց դրանք տապալվել են Ադրբեջանի կոմղից։ Սա արդեն պատմություն է։ Այդ մասին կա հետաքրքիր հատված Ռոբերտ Քոչարյանի գրքում.

«Նիստից հետո ինձ մոտ՝ հյուրանոց եկավ ռուսական համանախագահը՝ Տրուբնիկովը, ու սկսեց համոզել, որ զիջումների գնամ: Ես ասացի. «Սպասեք: Սխալ հասցեով եք եկել: Կա համաձայնեցված փաստաթուղթ, ու ես պատրաստ եմ այն ստորագրել: Աշխատեք Ալիեւի հետ: Եթե համոզեք նրան, ես կստորագրեմ: Ես ոչ մի տեղ չեմ գնում, շատ գեղեցիկ վայր է, ու ես հաճույքով մի քանի օր կանցկացնեմ այստեղ»»:

Իսկ թե ինչու Հեյդար Ալիեւը չստորագրեց փաստաթուղթը, ասել է հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ:

«Նույն երեկոյան՝ ընթրիքին, Ալիեւի ելույթից հետո առաջին անգամ խոսեցի նրա հետ: Հարցրի. «Հեյդար Ալիեւիչ, ինչի՞ համար էր այս ամենը: Լավ, հասկանում եմ, որ մտափոխ եք եղել, բայց այդ դեպքում հրաժարվեիք ուղեւորությունից… Ձեզ անհարմար վիճակի մեջ դրեցիք, ամերիկացիներին էլ հետը: Ինչո՞ւ»: Նա պատասխանեց. «Մտածում էի, որ կկարողանամ: Մինչեւ վերջին պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ»: Երկուսիս համար էլ այդ որոշումը շատ բարդ էր լինելու, բայց նրա համար, կարծում եմ, համենայն դեպքս՝ ավելի: Ես հարցրի. «Իսկ ի՞նչ է պատահել»: - «Գիտե՞ս,- ասում է,- երեւի գերագնահատեցի իմ հնարավորությունները, չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ է»: Նա պատմեց, որ մեկնելու նախօրեին հավաքվել են բոլոր հարազատներն ու միաձայն սկսել են համոզել, որ հրաժարվի համաձայնագրից: Ասում էին, որ Ալիեւը հիմա ազգային լեգենդ է, եւ ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը. Դա բիծ կդառնա նրա ու ամբողջ ընտանիքի վրա: Ամենահամառը որդին էր եղել՝ Իլհամը, եւ Ալիեւը մեկնելիս նրան խոստացել էր, որ չի ստորագրի համաձայնագիրը: «Ու հասկացա,- ասաց նա,- որ եթե նույնիսկ իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել եւս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի ժողովրդին»:

Կա նաեւ այլ իրականություն. Մեղրին «հանձնող» Քոչարյանի ամենաակտիվ ջանքերով 2005-ին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Իսկ ավելի ճիշտ՝ ամենադժվարին տեղանքում փաստացի կառուցվեց նոր ճանապարհ: «Մեղրին հանձնող» Ռոբերտ Քոչարյանի ջանքերով սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի մասնակցությամբ 2007-ի մարտին շահագործման հանձնվեց: Դեռ 1997-ին Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը միմյանց հետ կապված չէին: Եւ նույն Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, իրանյան կողմի աջակցությամբ մեր էներգահամակարգերը կապվեցին միմյանց: Ավելացնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն 2007-ին իրանյան կողմի հետ պայմանավորվածություն ուներ Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու եւ համապատասխան փաստաթուղ էլ էր ստորագրվել:

Ստացվում է, որ «Մեղրի հանձնողը» ամենամոտն էր արժանապատիվ խաղաղությանը եւ ամենաշատն է արել Իրանի հետ հարաբերություններում։ Սրանով կարելի է թեման փակել. փաստել լեգենդի վախճանը։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ