«Միկան» եւ «Ուլիսը» չկան, բայց ՈւԵՖԱ-ից գումար են ստացել
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունը հրապարակել է բոլոր այն ակումբների ցանկը, որոնք ֆուտբոլիստներ են տրամադրել ազգային հավաքականներին՝ Եվրո-2016-ի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերի խաղերին մասնակցելու համար: Դրանք թվով 641-ն են:
ՈւԵՖԱ-ի նոր կանոնակարգով այդ ակումբները յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար գումարներ են ստանում: Այդ եղանակով բոլորից շատ գումար վաստակել է իտալական «Յուվենթուսը»՝ 63,5 մլն եվրո: Ապա հաջորդում են անգլիական «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»՝ 3-ական միլիոն:
Հայաստանի ակումբները ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ-ից կստանան 364.731 եվրո: Այս գումարը բաշխվել է 7 ակումբների միջեւ.
«Փյունիկ»՝ 236.003
«Միկա»՝ 55.782
«Ալաշկերտ»՝ 34.327
«Ուլիս»՝ 21.454
«Արարատ»՝ 8.581
«Բանանց»՝ 4.290
«Գանձասար-Կապան»՝ 4.290
Ի դեպ, Հայաստանի հավաքականում որքան շատ են ընդգրկվում արտասահմանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, այնքան մեր ակումբները քիչ գումարներ են վաստակում: Զարմանալի չէ, որ Անդորայի ակումբներն ավելի շատ գումար են վաստակել (564.859) Եվրո-2016-ի հաշվին, քան՝ մերոնք:
Հիշեցնենք, որ «Միկա» եւ «Ուլիս» ակումբներն անցած տարվա ամռանից կազմալուծվել են եւ այլեւս չեն գործում:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից