Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Իշխանության ծրագիրն աշխատեց, Վազգեն Մանուկյանն ու մյուս հնաբնակները չդիմացան գայթակղությանը. Ղազինյան

Վազգեն Մանուկյանի կողմից նախօրեին հրավիրված ֆորումը աշխուժացրեց ներքին քաղաքական կյանքը եւ նոր էներգիա հաղորդեց օրակարգազերծ ներքաղաքական դեբատներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Փնտրվում է «Վերնատուն»:

Նա, մասնավորապես, նշել է.


«Հատկապես ակտիվ են իշխանական եւ մերձ-իշխանական քարոզիչները, որոնք արդեն քանի օր չեն դադարում քննարկել այդ համաժողովը: «Վերնատան» հայտնվելը ներքին քաղաքական կյանքում առանձնահատուկ կարեւորվեց այն իմաստով, որ իշխանությունն ու նրա հովանավորները հնարավորություն ստացան արխիվից հանել հին նոտաները եւ մեծ երգչախմբով կատարել արդեն մոռացության մատնված «ռետրո» ոճի երաժշտությունը:

Եթե հիշում եք, վերջերս մի հրապարակում էի արել «հերոսի» եւ «հակահերոսի» մասին, որտեղ պարզ եւ մատչելի լեզվով բացատրել էի, որ «հերոսները» ձեւավորվում են բացառապես «հակահերոսների» գոյության պայմաններում: Հայկական իրականության մեջ տեղավորելով կարելի է հաստատապես պնդել, որ Նիկոլ Փաշինյան հերոսը» ձեւավորվել եւ կայացել է բացառապես Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան «հակահերոսների» գոյության պայմաններում: Եթե նրանք չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ ներուժով, հազիվ կարողանար «Հայկական Ժամանակ» խմբագրել, ոչ ավելին:

Նաեւ նշել էի, որ հերոսը դադարում է լինել հերոս, եթե վերանում է հակահերոսը: Հետեւաբար հերոսի, տվյալ պարագայում, Նիկոլ Փաշինյանի, գերխնդիրն է առավելագույնս երկար կենդանի պահել հակահերոսներին եւ նրանց ֆոնին պահպանել ու ամրապնդել իր դիրքերը իշխանության եւ հասարակության ներսում: Իսկ հակահերոսները առիթը բաց չեն թողնում դա Փաշինյանին անելու լրացուցիչ հնարավորություն տալու համար:

Եթե նկատել եք, վերջին մի քանի ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հակահերոսների պասիվության պայմաններում, մնացել էր մենակ իր հետ, մոլորվել էր, կորցրել թիրախները, իրեն դրել խառնաշփոթի մեջ, եւ թույլ էլ տալիս սխալը սխալի հետեւից: Արդյունքում նա բացահայտեց իր իրական դեմքը եւ մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ տեսնել իրական Նիկոլին` արդեն առանց «բեթմենի» թիկնոցի:

Եթե եւս մի քանի ամիս ձգվեր այս իրավիճակը, ապա մեր ժամանակների «հերոսը» ուղղակի «կմահանար»` հակահերոսի բացակայության պայմաններում եւ նրանից կմնար միայն մեզ բոլորիս հայտնի Նիկոլը` իր զրպարտող հոդվածներով եւ դատարկ մանիպուլյացիաներով:

Փաշինյանին օդ ու ջրի պես պետք էր նոր հակահերոս, որին հնարավոր կլիներ նույնացնել ավանդական դարձած հակահերոսների հետ եւ հագնելով «բեթմենի» թիկնոցը, մեր պարագայում կամուֆլյաժն ու «դուխով» գլխարկը, լծվել «ազգափրկիչ» գործին:

Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված արշավը սադրանք էր, լավ մշակված մի ծրագիր, որի նպատակն էր նրան մղել քաղաքական ընդդիմադիր գործունեության եւ նրանից կերտել «հակահերոսի» նոր կերպար: Նա ամբողջովին տեղավորվում էր այս կերպարի մեջ եւ բավարարում էր հակահերոսի համար սահմանված հիմնական չափանիշներին:

(Չենք մոռանում 1996թ. նախագահական ընտրությունները . . . .)

Ծրագիրն աշխատեց եւ Հայկական քաղաքականության փորձառու հնաբնակները չդիմացան այս գայթակղությանը եւ երկու ոտքով ընկան իշխանության հյուսած թակարդը: Նրանք հրավիրեցին մեծ համաժողով, որին, բացի պրոֆեսիոնալ ու բանիմաց մարդկանցից, ակտիվորեն մասնակցում էին նաեւ ավանդական դարձած հակահերոսների հետ սերտորեն ասոցացված անձիք:

Փաշինյանին մնում էր միայն ավարտել ծրագիրը, այն է հնարավորինս լայնորեն լուսաբանել այս միջոցառումը եւ տեսախցիկը ուղղել հակահերոսների ուղղությամբ եւ հեռարձակել բանախոսների միայն իրենց համար շահեկան` հակահերոսության տարրեր պարունակող խոսքերը:

Հանրային հեռուստաընկերության ներկայությունն այս համաժողովին իշխանական քարոզիչները ներկայացրեցին որպես իշխանության կողմից ազատ խոսքի խրախուսման քաղաքականություն, սակայն միայն սակավամիտը կարող է կարծել, որ Հանրայինում եւ այլ իշխանական ու մերձիշխանական քարոզչական գործիքներում կարող են հայտնվել իրական եւ Փաշինյանի համար վտանգ ներկայացնող ընդդիմադիրներ: Այդ համաժողովին իշխանական լրատվամիջոցների ներկայությունը հրահանգավորված էր մեկ կենտրոնից, իսկ նպատակը ոչ մի աղերս չուներ ազատ խոսքի հետ, քանի որ այս իշխանության համար ազատ խոսքը դա հայհոյանքի ու ատելության բառապաշարի ազատ արտահայտման հնարավորությունն է, որը չպետք է սահմանափակվի:

Փաշինյանին, որպես իրական կյանքում ձախողված քաղաքական առաջնորդի եւ պետական գործչի, շտապ կարգով պետք էր վերադառնալ իր հաջողված վիրտուալ կերպարին` հերոսին, իսկ դրա համար, ինչպես արդեն ասեցի, պետք էր կամ վերակենդանացնել ավանդական «հակահերոսներին»` Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կամ էլ փնտրել եւ գտնել նոր հակահերոսներ:

Ավանդական հակահերոսների վերակենդանացման խնդիրը, որ դրել էր իր առջեւ Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե անիրական էր ու անհավանական, սակայն նորը փչել դեռ հնարավոր էր: Այս իրավիճում «Վերնատան» հավաքն «Արմենիկումի» նոր դոզա էր կոնվուլսիաների մեջ գտնվող հերոսի համար, ինչից նա բավական հմտորեն օգտվեց:

Մյուս կողմից սա շատ լավ դաս էր իրական հակահերոսներին` նախկին իշխանություններին, հասկանալու համար, որ իրենց ցանկացած ակտիվություն միայն ուժեղացնում ու կենսունակ է դարձնում քաղաքական «մահվան» դատապարտված «հերոսին» եւ, հույսով եմ, այսուհետ կցուցաբերեն առավելագույն զգոնություն եւ զերծ կմնան անհարկի ակտիվությունից: Եթե, իհարկե, իրենց առջեւ խնդիր չեն դրել հավերժացնել «մեր ժամանակի հերոսների» իշխանությունը . . .

Այսպիսով, որքան էլ «Վերնատան» հայտնվելը նոր կենսական ուժ ու էներգիա տվեց հերոսին, սա չլուծեց, իր` հերոսի, «մահանալու» խնդիրը: Նա հիվանդ է անբուժելի հիվանդությամբ` պոպուլիզմով, եւ դատապարտված է, հերոսը պետք է «մահանա», քանի որ ինքն իրականում հերոս չէ, մարդ է, Մելի պես սովորական մարդ: Հերոսը «կմահանա», իսկ մարդը կապրի, միգուցե ոչ Հայաստանում, բայց կապրի, քանի որ աշխարհն իր տունն է, իսկ ինքը` աշխարհի քաղաքացի:

Հ.Գ. Իսկ մարդը «I will survive» երգից բացի ստիպված կլինի լսել նաեւ «One way ticket» հայտնի հիթը: