«Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան. մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է». Միհրան Հակոբյան
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`անդրադառնալով վարչապետի՝ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած մտքին առ այն, որ Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը միասին կռվել են թուրքերի դեմ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան
Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ չի լսել, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհը աչքի է ընկել դեռևս 1912թ.-ին, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կողքին Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտը, իսկ հետո Առաջին Աշխարհամարտին էր մասնակցում՝ որպես հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարի տեղակալ: Ժողովրդի վարչապետը զարմանում է, թե ինչու՞ 1939թ.-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը Ռուսաստանում չի քննադատվում, մինչդեռ այս պակտը քննադատվել է դեռևս 1989թ.-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների դեկտեմբերի 24-ի համագումարում՝ համար 979-1 «1939թ.-ի չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին» որոշումով։
Հ.Գ. Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է։ Ի սեր Աստծո, հանկարծ չխոսեք 1938թ.-ի Մյունխենյան գործարքից։ Դուք մեզ և ռուսաստանցիներին ձեր պատմագիտական գիտելիքներով արդեն շշմեցրել ու զվարճացրել եք, նույնը մի արեք Արևմուտքի մասով»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում