Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը. Ռուբեն Մելիքյան
Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը՝ իր տարբերակներով («սաղ քանդել եք, հիմա էկել եք ի՞նչ եք խոսում», «ինչո՞ւ շուտ չէիր խոսում», «շուտով բոլորով կտեսնենք, թե Դուք/Ձերոնք/Ձեր բաջանաղը ինչեր է արել, ու ավելի լավ է՝ լռեք», «ես ոչինչ չունեմ պարզաբանելու մերժվածներին/կոռումպացվածներին/նախկիններին», «դու այսինչի կուսակիցն ես/ընկերն ես/կողքը նստածն ես/ուսմասվարն ես, էդքանից հետո՝ ես քեզ հետ ի՞նչ խոսեմ» եւ այլն)։
Եթե ուզում ես բանավեճը տեղափոխել «դիսկրեդիտացիայի» դաշտ, միշտ կարող ես։ Միշտ։ Որովհետեւ սրբեր ու հրեշտակներ չկան։ Ավելին, մեկ «դիսկրեդիտացիոն փաստարկը» միշտ ստվերելու է տասը բովանդակայինը։
Մինչդեռ «դիսկրեդիտացիոն բանավեճը» (եթե իհարկե «բանավեճ» բառը տեղին է) սպանում է խոսքի ազատության բուն էությունը՝ ճշմարտությունը վեճի մեջ ի հայտ բերելու գործառույթը։
Իսկ դիսկրեդիտացիոն բանավեճին ապավինողները հեռանկարում միշտ կորցնելու են, քանի որ սրբեր ու հրեշտակներ այնուամենայնիվ չկան։ Իսկ «դիսկրեդիտացիոն հարվածներին» երբեմնի ծափահարողները վաղն էլ են ծափահարելու։ Արդեն հակադարձ դիսկրեդիտացիաներին։
Իսկ արդյունքում՝ բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ։ Ու արդեն կորցնում ենք։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում