Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ, երբ դրա ձևավորման ողջ պատմությունը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նշանակման հարցին։ Գրառման մեջ ասվում է.

«Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։

• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։

• Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Հանձնաժողովի չձեւավորմամբ պայմանավորված խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցները։

• Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։

Հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից, էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Ինչպես սրանից որոշ ժամանակ առաջ նշել եմ, հիմա էլ կպնդեմ՝ այս կերպ նոր իշխանությունները օրենսդրական մակարդակով վերացնում են այն, ինչը իրենք չունեն՝ փորձառություն, ճանաչելիություն մասնագիտական շրջանակներում, բանակում չծառայելը, շարքը բավական երկար է։

Հարկ է նշել, որ նախորդիվ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ։ Այսպես՝ Հայաստանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթերով ՏՀԶԿ-ն (OECD) ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ներառական, թափանցիկ, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացների արդյուքում։ Ավելին, անդրադառնալով վերջին օրենսդրական կարգավորումներին նույն Վենետիկի հանձնաժողովը հղում էր կատարել հենց ՏՀԶԿ-ի մանդատին եւ դրա կողմից առաջարկվող չափանիշներին։

Սակայն ինչ ունենք մենք հիմա՝

• Հանձնաժողովի հինգ անդամներից երեքին առաջադրում են համապատասխանաբար Կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունների տարանջատումը գրեթե չգործող սկզբունք է եւ վերոգրյալ բոլոր մարմիններից որեւէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի՝ ստացվում է, որ Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում առանց երկարատեւ քննարկումների հավանություն է տրվում իշխանության երեք թեկնածուներին։ Սա այն մարմնի դեպքում, որը պետք է լինի ամենաապաքաղաքականը։

• Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադրվի, եթե պահանջները չփոխվեին։ Կասկածի տակ չդնելով ու չքննարկելով որեւէ թեկնածուի մասնագիտական ունակությունների առկայությունը (օրինակ ասում են՝ Լիլիթ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածուներ են), այնուհանդերձ արձանագրենք, որ թեկնածուների առաջադրումը հնարավոր դարձավ օրենսդրական փոփոխություններից հետո։ Ավելին՝ հետաքրքրական է, որ կան այնպիսի «սկզբունքային» թեկնածուներ, որոնք ներկայացնում են նախորդ «ձախողված» իշխանության էթիկայի «ձախողված» հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ պարագայում ստացել են իշխող ուժի վստահությունը։( Էդգար Շաթիրյան) Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է։

Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին»։