Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նոր Հաճընի ողբերգությունը. արդյոք չորս երեխաները և ծեր կինը զո՞հն են նեոլիբերալ քաղաքականության

Չորս երեխաները և իրենց տատիկը մահացել են նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում՝ շմոլ գազից։
Մամուլը հաղորդում է. «Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»:

Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։

Բայց սա ամենը չէ. Սոցապ նախարար Զառա Բաթոյանի հայտրարությունից պարզվում է, որ այդ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպետմբերի մեկից նրանք այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը սկսել էր գիշերօթիկները փակելու գործընթաց։
Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացն արդեն ամառվանից սկսվել է։

«Ազատությունը» հաղորդում է. «4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են։ Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կա․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ»։

Այսնիքն նախարարությունը որոշել է որ Նոր Հաճընի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, եթե ծեր՝ 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը։ Պարզվեց խնդիր կար, որ ավարտվեց ողբերգությամբ։

Հայաստանում ծայրահեղ աղքատներից շատերը չկարողանալով պահել երեխաներին՝ տալիս են գիշերօթիկ։ Ինքս գրել եմ այդպիս ընտանիքի մասին. հիշում եմ կնոջը, չորս երեխա ուներ, ամուսինը բանտում էր, տուն չուներ, մի ունևոր մարդ գյուղում գոմի պես տեղ էր տվել, որ տանիք ունենա, տներ մաքրելով մի կերպ գումար էր աշխատում, չորս երեխաներն էլ գնում էին գիշերօթիկ։ Կինը ասում էր, որ գիշերօթիկը փրկություն է, քանի որ չէր կարող երեխաներին կերակրել։ Երբ իմացա, որ գիշերօթիկները փակում են, հիշեցի այս ընտնիքը, ու պատկերացրեցի, թե բազմաթիվ աղքատ ընտնիքներ ինչ ծանր վիճակում են հայտնվելու։ Այժմ այս ողբերգությունը։

Սոցապ նախարար Զառա Բաթոյանը արդարանում է. «Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ: Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին: Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն: Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:
Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:

Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ-կիրակի տուն էին գալու ու մահանալու էին։ Մի քիչ ցինիկ է հնչում։ Նախ, նրանք հայտնբերվել են շաբաթ ցերեկվա ժամը մեկին, դեռ հայտնի չէ, թե որ ժամին են մահացել։ Եվ նաև, եթե շարունակեին գիշերօթիկ հաճախել, իրադարձությունների հաջորդականությունը կարող էր այլ լինել։ Իսկ ահա վերջին նախադասությունը՝ «Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին», արդեն վառ ցինիզմ է՝ նետված չորս երեխաների և ծեր կնոջ մահվան հետևից։

Եթե այս պատմության մեջ որևէ մեկին զգուշության կոչ պետք է անել, ապա առաջին հերթին կառավարությանը, որ զգույշ եղեք և ձեր լիբերալ կոչվող ռեֆորմներով մի վերացրեք պետության հոգածությունը՝ կարիքավոր մարդկանց նկատմամբ։

Այս ողբերգության, նաև բազմաթիվ ընտնիքների նկատմամբ անհոգի վերաբերմունքի համար, որ նրանց զրկել են գիշերօթիկ դպրոցների միջոցով երեխաներին խնամք ստանալու հնարավորությունից, պատասխանտու է ոչ միայն սոցապ նախարարը, այլև ամբողջ կառավարությունը։

Կառավարության նեոլիբերալ գաղափարախությունը, մասնավորեցման ու խնայողության անհոգի քաղաքականությունը աշխատանքից զրկում է բազմաթիվ պետական ծառայողների. պարբերաբար լուրերով հաղորդում են նոր բնագավառների մասնավորեցման մասին՝ պետական աուդիտները փակվում են, որ մասնավորին տան, բանակում ճաշարանները տրվում են մասնավորին և այլն և այլն։ Նաև տարեցների ու երեխաների խնամքն է մասնավորեցվում։

Վարչապետը հայտարարում է, թե տարեցների տների, մանկատների, գիշերօթիկների ծառայությունները մրցույթով տալիս են մասնավոր կազմակերպությունների։ Այսինքն, վարչապետը հոգատարությունը, ապրումակցումը վերացնում է, ու խնամքի գաղափարը առևտրականացնում, հանում շուկա, որ մասնավորները մրցելով, այսիքն իրար գզելով, փողի տեր դառնան, ու այդպես ծառայություն մատուցեն։ Հավանաբար մի այդպիսի առևտրային ծառայութուն էլ Նոր Հաճընի ընտանիքին էին նախատեսել կամ չէին նախատեսել։

Եթե վարչապետի հավատամքն այն էգոիստական մոտեցնումն է, թե ամեն ինչ պայմանավորված է անձնական շահով, և քանի որ պետական կառույցի մեջ անձնական շահ չկա, հետևաբար պետությունը չի կարող որակյալ ծառայություն մատուցել՝ լինի Բաթոյան, թե այլ նախարար, ուրեմն, ամեն ինչ նաև երեխաների ու ծերերի խնամքը պետք է մասնավորեցնել, էլ ինչո՞ւ իշխանությունը փոխեցին, հեն է հանրապետական նախարարը կմնար, կմանսավորեցներ ամեն ինչ։ Կամ էլ, եթե չէին կարող համոզել, ամեն ինչ կմնար նույնը, ու Նոր Հաճընի երեխաները կշարունակեին հաճախել գիշերօթիկ։

Անցյալ տարի վարչապետը դժգոհում էր, թե 350 հազար մարդ աշխատում է, որ իր հարկերով 800 հազար մարդ պահի։ Այժմ 800 հազարից կարող են հինգ հոգու հանել։

Եթե սոցապ նախարար Զառա Բաթոյանը խմբակային շահերից ավելի բարձր իդեաներ ունենար, ապա հասկանալով, թե ինչ անհոգի գաղափարախոսության իրագործողն է ինքը՝ արդարանալու փոխարեն հրաժարական կտար։ Հրաժարական առաջին հերթին այն գաղափարախոսությունից, որ հենց իրեն հռչակել է ապաշնորհ մեկը, ով պետական պաշտոնին հայտնվելով ի վիճակի չ՝ գիշերօթիկների ու ծերանոցների որակը բարձրացնել և ստիպված մասնավորեցնում, այսինքն երեխաների, ծերերի ու մյուս կարիքավորների խնամքը տալիս ՝ ինչ-որ փողամոլների։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից