Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

«Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է

Ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ վախեցած է երևում: Համենայն դեպս, «ափալ-թափալի մեջ» բավականին տափակոտ «ծաղրանկար» էին թխել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի վերաբերյալ: Պարզից էլ հասկանալի է, որ «պոչամբար» (ի՜նչ էլ դիպուկ, ինքնաբնութագրական անվանում են կպցրել՝ թունանյութերով լի պոչամբար, իսկի պիտակ հորինելու կարիք էլ չկա) պայմանական ստուդիայի թողարկած «ծաղրանկարն» այսպես ասած՝ պետպատվեր էր:

Ավելին, իշխանությունը այդ ծաղրանկարը տարածեց Հ1-ի, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջով: Հ1-ի հասցեին առաջ էլ պակաս քարեր չէին նետվում ներկայիս իշխանավորդարձածների կողմից, թե՝ իշխանական քարոզչության է լծված՝ հանրային շահերն սպասարկելու փոխարեն: Դե, իսկ արդեն իշխանություն դարձած քարկոծողները որոշեցին մի քայլ էլ առաջ գնալ՝ Հ1-ը դարձնելու համար լրիվ «Հ-զրո»: Բայց դա առանձին անդրադարձի նյութ է:

Ավելի լավ է կենտրոնանանք հարցի վրա, թե ինչո՞ւ իշխանությունը այդպես նյարդային արձագանքեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովին ու նման հարթակի ստեղծման փաստին: Ու բնութագրական է, որ իշխանության ագրեսիվ, փրփրաբերան ու քֆուրչի ֆեյքա-չֆեյքասատարիչները միմիայն հայհոյում, անիծում, վատաբանում, մաղձու թույն էին թափում համաժողովի մասնակիցների հասցեին:

Դա, ինչ խոսք, արդեն իսկ դրական է բնութագրում բուն ակումբի ձևավորման նախաձեռնությունը: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով դրսևորված այդ ագրեսիվ ռեակցիան բացեիբաց ցույց է տալիս, որ գործող «թավշիշխանությունը» բացարձակապես ոչինչ չունի հակադրելու՝ մտքի, գաղափարի, քաղաքական բովանդակության առումներով:

Դու հայհոյում ես, ուրեմն՝

ա) դու թույլիկ ես,

բ) ընդհանրապես ասելիք չունես:

Հիմնական մյուս դիտարկումն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում, ավելի ճիխշտ է ասել՝ սարսափահար է լինում քաղաքական լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից անգամ: Այդ սարսափների որոշակի արտացոլումն է, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական շարժառիթներով կալանքի տակ պահելը:

Նույն սարսափի արտացոլում է այն, որ քիչ թե շատ քննադատական մոտեցում արտահայտող ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի վրա «ֆաս» հրահանգով վրա են տալիս իշխանական քֆուր-բոտերը:

Իսկ «Վերնատան» դեպքում, ո՜վ սարսափ, կարող են քննարկման սեղանի շուրջ հավաքվել քաղաքական միտք, գնահատական, գաղափար, ծրագիր առաջադրող, օրակարգ ձևավորելու ունակ բազմաթիվ գործիչներ, իշխանական կոնտրոլից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու իրենց ներկայացուցիչները: Հիմնականն, իհարկե, միտքն ու գաղափարն է:

Եվ «Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի ու մի քիչ էլ՝ ավտորիտարիզմի «գեղցի» տարբերակը:

Վերջին հաշվով, նման քննարկումներն օրինաչափորեն պետք է բերեն զարգացման հաջորդ քայլին՝ ըստ համախոհության միավորվելուն և ավելի ակտիվ քաղաքական գործունեության անցնելուն: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույնպես դա շատ լավ հասկանում է: Բայց ողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տիպի իշխանությունները քիչ թե շատ բանի ընդունակ են, միայն այն դեպքում, եթե չունեն քաղաքական հակառակորդներ, չունեն ընդդիմություն: Քաղաքական հակառակորդ կամ ընդդիմություն ունենալու մտքից անգամ նրանք թունավորվում են ու ջղակծկումների մեջ ընկնում: Մանավանդ, որ «կոնսենսուս մինուս 1» էր ասվել...

Բայց որքան ուզում են՝ ջղակծկվեն, քաղաքական դաշտը քայլ առ քայլ ակտիվանալու է, իրապես ընդդիմադիր կենտրոնները բյուրեղանալու են և անցնեն ավելի ակտիվ քաղաքական պայքարի: Կլինի դա «Վերնատան» մասնակիցներով, թե մեկ այլ տարբերակով, թերևս այնքան էլ կարևոր չէ:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից