Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ֆլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկել Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC Իրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցում ԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծը Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել Պե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ է Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակով Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար

Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա
Կարծիք

«Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ իրական փոփոխություն առաջարկո՞ղը, թե՞ հերթական հույս վաճառող»

Քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Վաճառակա՞ն, թե՞ վաշխառու»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Լիդերը հույսի վաճառական է» - Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։

Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։

Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։

Միեւնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որեւէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։

Անհերքելի է, որ նախորդ տարի ապրիլ-մայիսին մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ փոփոխությունների եւ լավի սպասումով։ Դա է պատճառը, որ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ օրերին, հրապարակը եւ առհասարակ ողջ երկիրը պատկերվում է որպես հույսի մի մեծ «տոնավաճառ», ուր մարդիկ սպասում էին հույս գնելու իրենց հերթին եւ ուր կար հույսի մեկ «վաճառական», ով հասցնում էր բոլորին հույս վաճառել։ Դա երկրի գործող վարչապետն էր՝ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։

Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։

Ու թեեւ հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, ( «ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։

Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե ոչ։

Ամենակարեւորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ, պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն՝ բարելավվել քո կյանքը, բավարարվել քո ակնկալիքը, այլ ոչ թե օրինակ ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։

Քսան տարվա թալանի հեքիաթը չպատմեք, քանզի կա դրա հակառակ հեքիաթը՝ երեսուն տարվա թալանինը ու բացի այդ, եթե այդ հեքիաթը ճիշտ լիներ, ապա տրամաբանական է , որ քսան տարի թալանած երկրում 55 միլիոն եվրոյանոց նոր ինքնաթիռը կամ նոր ավտոմեքենան չէ, որ առաջնահերթ ծախս պետք է լինեին, կամ առհասարակ հնարավոր լինեին, այլ օրինակ, պետական ծառայողի, այո ոչ նախարարի աշխատավարձը կրկնապատկելը։

Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։

Իհարկե սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը գերարդարացված են։

Հավասարակշռության համար էլ համարենք, որ նախկին իշխանական շրջանակներն էլ հույս չունեն ու դատենք միայն ՀՀ սովորական քաղաքացու դիրքերից ելնելով։

Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաեւ ինձ որեւէ մեկը իր կարծիքը չի կարող պարտադրել։

Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համար, թե մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։

Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։

Շուտով՝ մաս առաջին՝ երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը.....

Հ.Գ. Ազատ եք մեկնաբանություններում նշել այն հույսը, որն ըստ ձեզ իրականություն չի դարձել՝ առաջարկելով թեմաներ»: