Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Նոր Սերբիայի դասերը

Քաղաքական մտքի անկման եւ ժողովրդի հուզականության հետեւանքները ծանր են նստում շատ պետությունների համար։ Հիշո՞ւմ եք հարավսլավիայի, ապա Սերբիայի եւ Չեռնոգորիայի Հանրապետության նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին: Հիշո՞ւմ եք, որ «առաջադեմ», ասել է թե «Նոր Սերբիայի» ջատագովների ծափերի եւ աղաղակների ներքո 2001թ. նրան իր հայրենիքում ձերբակալեցին, կալանավորեցին եւ հանձնեցին Հաագայի միջազգային դատարանին:

Սերբ առողջ, բանականությունը չկորցրած քաղաքական գործիչների ձայնն այն ժամանակ չէր լսվում: Սերբերը կամ նրանց ագրեսիվ զանգվածը վստահ էր, որ «հրեշի» կալանավորումից հետո իրենց կյանքը կտրուկ կլավանա, եվրոպացիները Կոսովոն վերջապես կվերադարձնեն իրենց, կհայտնվեն Եվրամիությունում:

Սերբիայի այն ժամանակվա առաջնորդներն էլ, որոնց մասին այսօր անգամ սերբերն են մոռացել, կրակի վրա յուղ էին լցնում, թեժացնում կրքերը, Միլոշեւիչի վրա բարդելով ամենածանր եւ անմարդկային մեղադարանքները: Նրանք ուզում էին արժանանալ եվրոպական առաջնորդների բարեհաճ վերաբերմունքին:

Սկսվեց դատավարությունը մի մարդու դեմ, որին «Նոր Սերբիայի» իշխանությունները կալանավորել եւ հանձնել էին Հաագայի դատարանին միայն նրա համար, որ նա փորձում էր փրկել Կոսովոն, որը սերբ ժողովրդի բնօրանն է, որտեղ կազմավորել եւ ձեւավորվել է սերբ ժողովուրդը, որտեղ մահմեդական ալբանացիները սկսեցին բնակություն հաստատել Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում: « Նոր Սերբիայի» մամուլը տարիներ շարունակ սուտ եւ կեղծիք էր հրապարակում Միլիշևիչի մասին, նրան նշանակում թիվ մեկ մեղավորը։

Միլոշեւիչը փորձում էր փրկել Կոսովոն: Գուցե նա մարտավարական եւ ռազմավարական սխալներ թույլ տվեց, գուցե միամտաբար հավատաց իրեն աջակցություն հայտնած երկրներին, բայց նա ամեն ինչ անում էր հանուն իր հայրենիքի, հանուն սերբերի, ինչը նրան չներեցին հենց սերբերը: Միլոշեւիչի համար ամենամեծ ողբերգությունը հենց սա էր, եւ ոչ թե որ իրեն դատում են: Նա պատրաստ էր այդ դատին մասնակցել իր հայրենիքում, նա պնդում էր, բարձրաձայնում, որ եթե անգամ հանցանք գործել է, ապա այդ հարցը պետք է լուծի սերբական դատարանը: Նա իրեն ոչ մի հարցում մեղավոր չէր համարում եւ անգամ հրաժարվեց փաստաբանից, Հաագայում վերածվելով ինքն իր պաշտպանի:

Միլոշեւիչը լինելով կրթված եւ զարգացած մարդ դատարանում քարուքանդ էր անում իրեն ներկայացված մեղադրանքները: Գնալով ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ մեղադրանքը դատարկ է՝ շինծու: Այսուհանդերձ, քառամյա դատական գործընթացը քայքայեց Միլոշեւիչի նյարդերը: Նա նեղացած էր սերբ ժողովրդից, որն այդ տարիների ընթացքում այդպես էլ ուշքի չեկավ, չհասկացավ, որ Եվրոպան իրենց լավ կյանք հենց այնպես չի նվիրելու: 2006-ին Միլոշեւիչին բանտախցում հայտնաբերեցին մահացած: Նա այդպես էլ նեղացած սերբ ժողովրդից հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Սիրտն ի վերջո չդիմացավ:

Սլոբոդան Միլոշեւիչի ողբերգական մահից տասնմեկ տարի անց Հաագայի դատարանը խոստովանեց, որ Սերբիայի նախկին նախագահը մեղադրանքի որեւէ կետով հանցավոր չէ: Այս լուրը ինչպես արագ հայտնվեց, այնպես էլ արագ անհետացավ: Եվրոպան շահագրգռված չէ այս թեմայի քննարկմամբ, սերբերն էլ ամաչում են: Նրանք այս տարիների ընթացքում հասկացան, որ իրենց առաջնորդը մեղավոր չէր, որ նրան զոհաբերելով իրենց կյանքը չլավացավ, իսկ Կոսովոն էլ չկարողացան վերադարձնել:

Հիմա, երբ նույն դատարանն ուսումնասիրեց, քննեց Ռադկո Մլադիչի եւ Ռադովան Կարաջիչի գործը, միաժամանակ ապացուցեց, հաստատեց, որ Միլոշեւիչը ոչ միայն որեւէ ցեղասպանություն չի կազմակերպել, այլ նաեւ անգամ ամենաչնչին հանցանք չի գործել, որը հետապնդվում է քրեական օրենսգրքով:

Սլոբոդան Միլոշեւիչի կալանավորումից անցել է 18, իսկ մահից՝ 13 տարի: Սերբիան Եվրամիության անդամ չէ, սերբերը մնացել են իրենց խնդիրների հետ, սերբերը հասկացել են իրենց կոպիտ սխալը, բայց արդեն ուշ է. Կոսովոն այլեւս հետ չեն բերի, առավել եւս Միլոշեւիչին:

Միլոշեւիիչի կալանավորումը եւ հանձնումը Հաագայի դատարանին սերբ ժողովրդի պատմության ամոթալի էջերից մեկն է: Վստահաբար կարելի է պնդել, որ եթե դատավարությունը լիներ Սերբիայում, ապա Միլոշեւիչն այդպես իրեն վիրավորված, ընկճված չէր զգա եւ սիրտն էլ կդիմանար, եւ նա շատ հանգիստ եւ հետեւողականորեն կապացուցեր իր արդարացիությունը, իսկ այդ ընթացքում էլ Սերբիայում քաղաքական գործընթացները բոլորովին այլ ուղղությամբ կգնային, իսկ աշխարհն էր ավելի հարգանքով եւ զգուշավոր կմոտենար Սերբիային, խուսափելով ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Շաբաթներ առաջ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա անդրադառնալով ՆԱՏՕ-ի կողմից Բելգրադի ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը, ասաց, թե սերբերը կհասկանան իրենց եւ ըմբռնումով կմոտենան: Ցինիզմ, բայց սերբերն այս կտրվածքով արժանի էին նման վերաբերմունքի: Այսպես է լինում, երբ մոռանում են ազգային արժանապատվության մասին, երբ քաղաքական ղեկավարները մանուկ են լինում, երբ ժողովուրդը հոգեխռով եւ հուզական է լինում:

Այսպես կոչված, միջազգային հանրությունը Սերբիայից ստացավ այն ինչ ուզում էր, իսկ հիմա այն իրենց չի հետաքրքրում: Սերբիան ոչ նավթային պաշարներ ունի, ոչ ծով, ոչ հարուստ հանքային այլ ռեսուրսներ, բացի այդ բավական լավ կտրված է Ռուսաստանից: Սերբիան Եվրոպային պետք է հենց այս տեսքով:

Դատավարության ընթացքում Միլոշեւիչի առողջությունը քայքայվել էր: Դատական նիստերը հետաձգվում էին, Ռուսաստանն անգամ պահանջեց մարդասիրություն ցուցաբերել եւ թույլ տալ, որ Սերբիայի նախկին նախագահը բուժումը շարունակի քաղաքացիական բարձրակարգ հիվանդանոցում, բայց բանականության ձայնը խլացվում էր:

Դատական որոշման 2 հազար 590 թերթերից եւ ոչ մեկում որեւէ տող չկա, որն ապացուցում է նրա մեղավորությունը: Նա ընդամենը չի ցանկացել թույլ տալ Սերբիայի անկումը եւ ամեն ինչ արել է Կոսովոն պահելու համար:

Պարսկական ասացվածքն ասում է՝ իմաստունը սովորում է այլոց սխալներով, խելոքը՝ իր, իսկ հիմարը դրանք կրկնում է: Հիմա մենք նայում ենք մեր շուրջ, տեսնում ենք, թե ինչ կատարվեց Վրաստանում, Սերբիայում, այլուր, բայց սխալներ ենք թույլ տալիս, հետո դրանք կրկնում:

Մեզ մոտ եւս շատ շուտով պարզվելու է, որ դատում են նրանց ում պետք չէ դատել, քանի որ քրեական արարք որպես այդպիսին չկա, դատում են նրանց, ովքեր փրկել են մեր երկիրը փլուզումից եւ միավորել մեր տարածքները, ովքեր ամրացրել են մեր բանակը եւ սահմանները: Պարզվելու է, բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ ամենն ուշացած չլինի:

Գեղամ Նազարյան

Top-News.am