Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Լավրովը Երևանին է ներկայացնում Լավրովյան պլանի վերախմբագրված՝ մեզ համար ավելի վատ տարբերակը. Կարեն Բեքարյան

 

Հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որում, ըստ նրա, հայկական կողմի համար ոչ ձեռնտու ձևակերպումներ կան։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Լավրովի Երևանյան առաքելությունը

 

ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը ՌԴ արտգործնախարարը հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանը:

Բնական է, որ հարցազրույցում արտահայտված ցանկացած միտք մանրակրկիտ հաշվարկված է, և որևէ խոսք կամ բառ պատահական չէ ընտրված: Այստեղ շատ կարևոր է, երբևէ Լավրովի հարցազրույցը չդիտարկել մեր իշխանությունների հանրային խոսքի մշակույթի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության համատեքստում: Կրկնեմ՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցում պատահական մտքեր չկան…

Հարցազրույցը մտորելու բավականին տեղիք է տալիս:


1. Որքանո՞վ են բնական ու անկեղծ մեր իշխանությունների վերաբերյալ այդչափ դրական գնահատականները, և արդյո՞ք դրանք ընդամենը այցին նախորդող էթիկայի դրսևորման օրինակ են:

Այս հարցի պատասխանը, կարծում եմ, յուրաքանչյուրս կարող ենք տալ՝ ընդամենը հիշելով հայ- ռուսական հարաբերությունների վերջին մոտ 1.5 տարվա դինամիկան:

Ամեն դեպքում, եթե Լավրովն անկեղծ է իր գնահատականներում և /կամ/ լուծում է էթիկայի հարց՝ միանշանակ ողջունելի է:

2. Ւսկ եթե նման կեցվածքը իշխանությունների հանդեպ ա՞յլ նպատակ ունի, ապա հարց. ի՞նչ նպատակ: Ւ՞նչ գին է պատրաստվում ներկայացնել ռուսական կողմը մեր իշխանություններին նման գերդրական ֆոնի կամ իշխանություններին ու անձամբ վարչապետին տրվող նման քարտ - բլանշի /կամ առնվազն՝ դրա իմիտացիայի/ ներքո: Եվ մեր իշխանությունները պատրա՞ստ են վճարելու այդ գինը:

 

Այս ամենի համատեքստում, բավականին հետաքրքիր է Լավրովի հարցազրույցի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող հատվածը:


Մեջբերում. «…Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: …»:


Մեկ անգամ ևս՝ ուշադիր լինենք հետևյալ հատվածին.


«… կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական
ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն…»:


Արժե մտապահել նաև՝ «հիման վրա» և «բանակցությունների ընթացքում» եզրույթները և լրացուցիչ բարդության ներկայացումը՝ «պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները»:


Լավրովը հղում է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմիցս արված հայտարարություններին:

Հիշեցնենք, որ առաջինը դրանցից արվել է Աքվիլայում, որն էլ դարձել է պայմանական սկզբնաղբյուր, հաջորդող հայտարարությունները հղվել են Աքվիլային:


Հիմնարար սկզբունքների ներկայացման նախաբանի և Կարգավիճակին վերաբերող հատվածները մեջբերենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի 2009 թվականի հուլիսի 10- հայտարարությունից.


«… Հիմնարար սկզբունքներն արտահայտում են խելամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում.…»


« …Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով… »…


Այժմ ընդամենը համեմատեք.

1. Աքվիլա - «Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:

2. Լավրով - «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:


Մի դեպքում - կարգավիճակի որոշում՝ պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով (Աքվիլա), մյուս դեպքում- կարգավիճակի որոշում՝ բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա (Լավրով):


Տարբերությունը պա՞րզ է: Ուղղակիորեն - միջոցո՞վ, թե՞ հիման վրա, այն էլ՝ (նորից կամ լրացուցիչ) բանակցությունների միջոցով …


Եզրակացություն.


Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը, ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երևանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը):

Սա է պատճառը, որ «բլիթների» պակաս առանձնապես չի զգացվում: Մեկ «բլիթի բույր» էլ առկա է հարցազրույցի հայ-թուրքականին վերաբերող հատվածում…


Իսկ «մտրակները» որևէ տեղ չեն անհետացել, ուղղակի խնամքով պահված են…


Եվ այս իրավիճակն ուղղակի արդյունքն է իշխանությունների արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, ինչես նաև՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ ռազմավարության բացակայության:

Լավրովի այցի արդյունքներով, որոնց մի մասն իրենց զգալ կտան ոչ անմիջապես, հարկ կլինի թեմային նորից անդրադառնալու…