Երբ դու գտնվում ես երկրի հակառակ կողմում
Երբ դու գտնվում ես #երկրի_հակառակ_կողմում`
* Ժողովուրդը կիսված է լավ ու վատի, «սևի» ու «սպիտակի», և ամենուրեք տիրում է քաղաքական ռասիզմը, թեև ասել էին՝ «իզմ»-եր չկան:
* Ալիևը կիրթ ու դաստիարակված մարդ է՝ չնայած, որ ուզում է մեկ ուրիշ ազգի վերացնել երկրագնդի երեսից, և դա քո´ ազգն է:
* Հայերը կովկասցի են դառնում, որովհետև ամերիկացիները Caucasian են մեզ ի թիվս մնացածի անվանում, իսկ վարչապետդ ամեն հարցում իրենց մոտեցումն է ընդունում և դա արդեն ուղնուծուծով ընդունված է իր կողմից, որքան էլ որ փորձի հաճոյնալ Ռուսաստանին և պնդի ինքնիշխան բառը:
* Հայ հոգևորականին փորձում են ծնկի բերել ու դա անում է ոչ թե թուրքը՝ դանակը կոկորդներին քաշած, այլ քո երկրի վարչապետը, ինչքան էլ որ իր տունը օծի սուրբ մերոնով և խունկ վառի:
* Մի ոհմակ սպառնում է ջարդել Բակո Սահակյանի գլուխը, իսկ իրավապահները լռում են, թեև երկրի վարչապետը հրավիրում է Բակո Սահակյանին բոլոր տոնակատարություններին:
* Արցախի անկախության տոնի օրը Արցախում լինելու փոխարեն, քո երկրի վարչապետը Սևանում ձուկ է ուտում՝ չնայած որ պնդում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և ըստ էության՝ պիտի որ առաջինը վազեր այնտեղ ապացուցելու, որ իր խոսքերը դատարկ խոսքեր չեն, այլ խորը մտածված ու պատասխանատու հայտարարություն են, թեկուզ և սխալ, բայց պատրաստ մինչև վերջ այդ ասածը պաշտպանել:
* Երկրի հակառակ կողմում հային ազատագրած հերոսները հռչակվում են հանցագործ, իսկ երկրում ոճրագործություն կատարած տեռորիստները` «ադեկվադ մարդ», և դա ասում է մեկը, որի օտարերկրյա գործակալ լինելը ապացուցվել է, իսկ վարչապետը, թեև Թեհրանում ելույթի ժամանակ սպառնում էր գտնել և մաքրել երկիրը օտարերկրյա գործակալներից, լռում է, իսկ գործակալը հանգիաստ նստած է Ազգային ժողովում:
* Երկրի հակառակ կողմում դատավոր չկա, իրավապահ չնա, և վարչապետը, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը հանցավոր խոսակցություն են ունենում խեռախոսով, բայց ԶԼՄ-ներն ու իրավապաշպան ՀԿ-ները խոսում են ոչ թե բուն խոսաքկությունում առկա հանցավոր հրահանգների մասին, այլ նրա, թե ով ու ոնց է այդ խոսակցությունը ձայնագրել:
* Երկրի հակառակ կողմում իմ ու ձեր գրպանից վճարած հարկերից թոշակով կաշառում են ՍԴ դատավորներին, որ նրանք հեռանան:
* Երկրի հակառակ կողմում տեռորիստների ձեռքով սպանված ու արյունաքամ եղած (այո՛, արյունաքամ եղած ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը` նա մահացել է արյան կորստից տեռորիստների աչքի առաջ, երբ նրանք չեն հանձնել վիրավոր գնդապետին շտապ օգնության բժիշկներին) հայ ոստիկանի ընտանիքի փոխարեն փոխհատուցում է ստանում որդու արյան վրա պարող Քլոյանը:
Երկրի հակառակ կողմում...
Անվերջ են երկրի հակառակ կողմը բնութագրող փաստերը:
Ու դեռ երկրի գլխավոր ժամացույցը շարունակում է թարս պտտվել...


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում