Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան

Հայաստանի ԲՈՒՀ-երի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայագիտական առարկաների դասավանդման կրճատումը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է նրանով, թե իբր աշխարհի առաջատար համալսարաններում՝ Հարվարդում և Քեմբրիջում, ոչ հումանիտար ֆակուլտետներում անգլերեն լեզու, գրականություն և, համապատասխանաբար,ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պատմություն չեն դասավանդվում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արմեն Այվազյանը:

Նա գրել է. «Արդյոք արդարացվա՞ծ ու տեղի՞ն է Փաշինյանի այս զուգահեռը։ Իհարկե, ո՛չ, որովհետև նա համեմատում է լեզվաժողովրդագրական, լեզվակրթական, լեզվամշակութային, լեզվաքաղաքական, կրթական-սոցիալական և ռազմավարական առումով միմյանցից տրամագծորեն տարբերվող՝ անհամեմատելի իրավիճակները։ Դատեք ինքներդ։

ԼԵԶՎԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Հայոց լեզուն որպես մայրենի լեզու կրողների թիվն աշխարհում 4-5 միլիոնից ավելին չէ (դեռ որակի հարցն էլ մի կողմ դրած)։ Ցավոք, այս թիվը գնալով պակասում է՝ Հայաստանում բնակչության նվազման ու ծերացման, Սփյուռքում անողոք ապամշակութացման և ձուլման գործընթացների՝ «սպիտակ ջարդի» պատճառով։ Հայերենը, փաստորեն, վտանգված լեզու է արդեն միայն իր կրողների փոքրաթիվության բերումով։

Իսկ ինչպիսի՞ն է անգլախոսների թվաքանակը։ Անգլերենն արդեն գրեթե մեկ դար է, ինչ գրավում է աշխարհը։ Այն ամենաէքսպանսիոնիստական լեզուն է։ Այսօր անգլախոսները թվապես գերազանցում են կամ հավասար են չինացիներին. 378 միլիոն մարդկանց համար անգլերենը մայրենի լեզու է, իսկ 743 միլիոն մարդկանց համար՝ երկրորդ լեզու (սրանք մի 10 տարով հնացած տվյալներ են)։ Այսինքն՝ անգլերեն խոսում է 1 միլիարդ 121 միլիոն մարդ։ Իսկ եթե հաշվենք նաև անգլերեն թեթևակիորեն իմացողներին, ապա թիվն է՛լ ավելի մեծ է։

Կարող ենք որոշակի մոտավորությամբ պնդել, որ հայերենին տիրապետողների և անգլերենին տիրապետողների թվերը տարբերվում են երեք կարգով (բանասիրական կրթություն ունեցող վերնախավի ներկայացուցիչների համար պարզաբանենք՝ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ)։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

2. ԼԵԶՎԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդում և Քեմբրիջում մասնագիտական գրականությունն ամբողջությամբ՝ 100 տոկոսով անգլերեն է, իսկ ՀՀ ԲՈՒՀ-երում՝ մասնագիտական գրականության մեծամասնությունը հաճախ օտար լեզվով է։ Այսինքն՝ Հարվարդի և Քեմբրիջի ուսանողն այսպես թե այնպես անգլերեն շատ ավելի է կարդում ու գրում, քան ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողները՝ հայերեն (ընդ որում, խոսքը վերաբերում է և՛ ոչ հումանիտար, և՛ հումանիտար ֆակուլտետների ուսանողներին)։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

3. ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի և Քեմբրիջի ուսանողներն ապրում են անգլերենի բացարձակ գերիշխանության մշակութային պայմաններում։ Նրանց դիտած հեռուստաեթերը, ֆիլմերը, մուլտերը, համերգները գրեթե 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց օգտագործած համակարգչային ծրագրերը 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց լսած երգերը 100 տոկոսով անգլերեն են (Նույնիսկ Չելենտանոն և Ազնավուրն են նրանց համար անգլերեն երգում)։ Նրանց խաղացած համակարգչային խաղերը 100 տոկոսով անգլերեն են...

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների դիտած հեռուստաեթերի, ֆիլմերի, մուլտերի, համերգների միայն մի մասն է հայերեն, իսկ մի շատ զգալի, երբեմն գերակշռող մասը՝ օտար լեզվով է։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների օգտագործած համակարգչային ծրագրերը գրեթե 100 տոկոսով օտար լեզվով են։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների լսած երգերի կեսից ոչ պակասը կամ ավելին օտար լեզվով են (եթերը ողողված է օտարալեզու երգերով)։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների խաղացած համակարգչային խաղերի 100 տոկոսն օտար լեզվով են... Այսինքն՝ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար հայերենը շատ հաճախ գերակա լեզու չէ։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

4. ԼԵԶՎԱՔԱՂԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի համալսարանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Քեմբրիջի համալսարանը՝ Մեծ Բրիտայնիայում։ Երկուսն էլ կայսրություն են, որոնք մասնագիտացած են, մասնավորապես, անգլերեն լեզվի էքսպանսիայի և չափազանց խելացի ու կոշտ լեզվաքաղաքականություն վարելու հարցերում։

Հայաստանի Հանրապետությունը նորաստեղծ և թույլ պետություն է, որը մինչև այսօր չունի հայոց լեզվի շահերից բխող հստակ լեզվաքաղաքականություն, ինչի վառ ապացույց է նաև ԿԳՍՄ-ի ու կառավարության խնդրո առարկա ապիկար նախաձեռնությունը։ Այսօրվա իշխանությունները հաստատեցին նախորդների ծրագիրը և վերացրեցին Լեզվի պետական տեսչությունը, դրա փոխարեն ստեղծելով իրավազուրկ և անողնաշար Լեզվի Կոմիտե (որի նույնիսկ անունը փոխառյալ բառից է)։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

5. ԿՐԹԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի և Քեմբրիջի անգլերեն լեզվի, գրականության և պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ բարձր է, մասնավորապես՝ պրոֆեսորների տարեկան աշխատավարձը կազմում է 40.000 դոլարից մինչև 70.000 և ավել դոլար։ Այսինքն, այդ դասախոսները կարող են նաև առանձնապես չմտածել լրացուցիչ ժամերի մասին։ Ի դեպ, Հարվարդի տարեկան բյուջեն 2019 թ. կազմել է 4.5 միլիարդ դոլար՝ այսինքն ավելին, քան Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն է։

ՀՀ ԲՈՒՀ-երի հայոց լեզվի, գրականության և պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ ցածր է, ամսեկան, միջին հաշվով, 300-400 դոլար (տարեկանը՝ 4000 դոլար)։ Բնական է, որ այդ մարդիկ մեծապես շահագրգռված են լրացուցիչ դասաժամերի մեջ։ Կրճատելով այդ դասաժամերն ուղիղ հարված է հասցվում հայոց լեզվի, գրականության և պատմության մասնագետների կենսամակարդակին և սոցիալական կարգավիճակին՝ այստեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ։ Ու պարզապես երեսպաշտություն է ասել, թե հայոց լեզվի դասախոսները իրենց շահերից ելնելով են պայքարում կառավարության նախագծի դեպ։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

6. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Թեև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արտաքին թշնամիներից վախենալու շատ պատճառներ առանձնապես չունեն, նրանք հրաշալի են հասկանում լեզվի, գրականության, պատմության և մշակույթի պետականակերտ, համախմբող ու միավորող նշանակությունը։

Հայաստանը գտնվում է լինել-չլինելու իրավիճակում, երբ գերակշիռ ուժեր ունեցող թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանն սպառնում են նրա բուն գոյությանը։ Բայց ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը մնում է անհաղորդ հայոց լեզվի, պատմության և մշակույթի ազգապահպան, ազգաստեղծ ու պետականաստեղծ զորությանը։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

Այս համեմատությունների շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց այսքանն էլ բավարար է։ Բաղդատելով Հարվարդն ու Քեմբրիջը Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ, Փաշինյանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր անպատրաստությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող միանգամից մի քանի բնագավառներում»։