Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Խմբագրի սյունակ

Յովանովիչի՝ ուկրաինական և հայկական խառնակչությունը

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի շուրջ զարգացումները նոր ընթացք են ստանում։

Մենք վերջերս անդրադարձել էինք նախագահ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի՝ Յովանովիչին վերաբերող հատվածին և որոշ փաստեր հրապարակել նրա հայաստանյան գործունեության դրվագներին, որոնք, ինչպես և Ուկրաինայում, աչքի են ընկնում ընդգծված կողմնապահության և խառնակչության տարրերով։

Հոկտեմբերի 11-ին Թրամփի իմպիչմենտի քննության ընթացքում Յովանովիչը հայտարարել է, որ սպառնալիքներ է նկատել Թրամփի և Զելենսկու հեռախոսազանգի ընթացքում նախագահի կողմից իր մասին արված քողարկված դիտարկումից։ «Նա ինչ-որ բաների միջով պիտի անցնի»,- ասել էր Թրամփը։

Վկայության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, Յովանովիչը ասել է, որ շոկի մեջ է նախագահի ասածից. «...Ես չգիտեի, թե դա ինչ էր նշանակում, ես շատ անհանգիստ էի, և մինչ այժմ անհանգիստ եմ»։

Ժամանակին Ուկրաինայի արդարադատության նախարարը զգուշացրել էր Յովանովիչին, որ նա ուշադիր լինի թիկունքից հարվածներից։ Յովանովիչը Ուկրաինան լքել է մայիսին, մի քանի ամիս ավելի վաղ, քան իր ծրագրավորված մեկնումն էր։ Յովանովիչի խոսքերով՝ նրա ղեկավարն ասել է, որ անմիջապես պետք է վերադառնա ԱՄՆ, և դա իր իսկ անվտանգության համար է։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի՝ որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում. «… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։ Ըստ էության՝ դեսպան Յովանովիչը ստորադասել է իր պետության՝ ԱՄՆ շահերը և հետապնդել ֆինանսական շրջանակների շահերը, հավանաբար՝ անմասն չմնալով։

Մարի Յովանովիչը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, և որոշ բացահայտվող դիտարկումներ վկայում են, որ նա գրեթե նույն ձեռագրով աշխատել է նաև Հայաստանում։

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է մեկ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Յովանովիչի՝ ԱՄՆ ուղարկվող տեղեկատվության աղբյուրը, ըստ էության, հիմնված է եղել ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարի ասածների վրա։ Թե ո՞վ է նա, մենք ստույգ չգիտենք, սակայն Վիկիլիքսի տվյալներից պարզ է դառնում, որը նա ԱՄՆ դեսպանին տվել է ակնհայտ սուտ տեղեկություններ ոչ միայն այն ժամանակվա իշխանությունների վերաբերյալ, այլև, պարզ ասած, սուտ մատնագրություն է տվել իր գործարար ընկերների մասին։

Հետագայում Վաշինգտոն ուղարկված զեկուցագրերում այդ սուտ մատնագրերի, բամբասանքի հիման վրա Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ինչպես արդեն նշել էինք, անգամ այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին, հավանաբար՝ խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեև վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանի որ դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլ՝ լայն հանրության անծանոթ մեդիայով, որից հայկական որոշակի ուղղվածության մամուլը սկսեց անմիջապես մեջբերումներ անել։

Հիշեցնենք նաև, որ Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The following is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Ամերիկյան մեր աղբյուրների միջոցով մենք փորձում ենք պարզել Հայաստանից ուղարկված ապատեղեկատվության և ուղղորդված կեղծիքի իրական աղբյուրները՝ քաղաքական շրջանակներ, միջնորդներ և, գուցե, դա ֆինանսավորած խոշոր բիզնեսի ներկայացուցչին։

Top-News.am