Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը. Ղազինյան
Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեկ Հայաստան կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Քանի որ Հայաստանի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյանից զատ այլ սուբյեկտ ես չեմ ճանաչում, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիայի մասին իմ կարծիքը կհայտնեմ նրա այս հարցով հայտնած դիրքորոշումից հետո։
Առայժմ նա խուսափում է այս հարցի վերաբերյալ հայտնել իր անձնական և քաղաքական կարծիքը և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական և երրորդական սուբյեկտներին։
Սա իր ոճն է, ուրիշի ձեռքով լուծել իր համար կարևոր հարցերը, սակայն ի՞նչ են մտածում այդ ուրիշները։
Համաձա՞յն են դառնալ գործիք Նիկոլ Փաշինյանի այս ծրագրի իրագործման համար։
Հ.Գ. Ուզում եմ տեսնել Փարիզի հյուրանոցում Փաշինյանին սուրճ բերած Հայաստանից փախած հային, եթե իհարկե նա, առհասարակ, գոյություն ունի …»,- գրել է նա:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում