«Բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել». Արտակ Զաքարյանը՝ Ալեն Սիմոնյանին
Մի ուրվական է շրջում մեր երկրում, պոպուլիզմի ուրվականն է. ու այդ համատեքստում Ալեն Սիմոնյանն է փորձել իր «հեղինակավոր խոսքն» ասել՝ իբրեւ թե ի պատասխան Սերժ Սարգսյանի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ալեն ջան, չգիտեմ ճիշտ եմ անում, որ անդրադառնում եմ քո գրառմանը, թե՞ ոչ։ Որովհետեւ թարսուշիտակ, շուռ ու մուռ տված խոսքերիդ անդրադառնալը գուցե եւ անհրաժեշտ չէր, բայց քանի դեռ պետական բարձրաստիճան պաշտոնյա ես հիշի՛ր, պետք կգա։ Հատկապես երբ, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ռուսների հետ հերթական հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի գովքն անելիս լինես։
Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵՏՄ մտնենք ու նաեւ ԵՄ հետ ՀԳԸՀ ( հուսով եմ գիտես ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից։
Ինչեւիցէ, ձեր իշխանությունը պետք է այսօրվանից մտածի թե ի՞նչ ժառանգություն է թողնելու հաջորդ իշխանությանը։ Մի պահ պատկերացրու, թե ի՞նչ եք դու եւ քո թիմակիցներն ապրելու, երբ ձեր մասին ձեր պես խոսեն կյանքում ոչ մի քար պետության պատին չդրած ջահելները՝ պոպուլիզմախառն ու անպատասխանատու։ Ի միջ այլոց, ի նկատի ունեցիր, որ շատ մարդիկ արդեն սկսել են բարձրաձայն խոսել ձեր թիմի որակների մասին, ու պատկերացնո՞ւմ ես, գոհունակության առիթները արագ սպառվել են եւ եկել է դժգոհությունների հետ առերեսվելու ժամանակը։ Սա ձեզ պետք է վախեցնի։
Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել։ Վախենալը հասունության, խելացիության եւ ուժի նշան է։ Իսկ քաղաքականության մեջ համարձակության, հերոսության, վճռականության ու իմաստության հետ մեկտեղ նաեւ վախերն են ստիպում մտածել ու գործել հանուն ավելի լավ ապագայի։
Անձամբ ես վախենում եմ, որ Արցախի ճակատագիրն ու Հայաստանի անվտանգությունը նաեւ մի մարդու ձեռքում է, ով հանրությանն առ այսօր հայտնի է մարիխուանան օրինականացնելու իր միակ գաղափարով։
Հ. գ. Ամենայն հարգանքով քո եւ յուրաքանչյուրի անձի նկատմամբ»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում