«Տնտեսական հեղափոխության» առանձնահատկությունները
2020–ի բյուջեն հեղափոխական է իշխանավորների և պահպանողական ՀՀ հպարտ քաղաքացիների համար։
Ավելացել են կառավարության ու ԱԺ աշխատակազմի համար իրականացվելիք ծախսերը, իսկ ՀՀ քաղաքացիների համար նախատեսված է 4,9 տոկոս ՀՆԱ աճ։
Հեղափոխականների գործուղումները, ներկայացուցչական ու սպասարկման ծախսերն ավելացել են երկնիշ տոկոսներով, իսկ հպարտ քաղաքացիների մեկ շնչին ընկնող եկամուտը միանիշ թվի ստորին հատվածներում է։
Կյանքի որակի փոփոխությունը փողոցից եկած տղաների ու աղջիկների համար, իրոք, թռիչքային է, իսկ ահա հպարտ քաղաքացիները պետք է կռիվ տան մակրոտնտեսական կայունության համար, հակառակ դեպքում եթե բոլորը լավ ապրեն ու փողի ավելցուկ ունենան, ապա, ըստ պաշտպանյալի, կլինի ինֆլյացիա։
Ահա և «տնտեսական հեղափոխության» ողջ էությունը։
Հ․Գ․։ Օրուելը անհանգիստ շուռումուռ է գալիս դագաղի մեջ։ Իսկ Օտյանը գերեզմանում ամաչում է, որ ընկեր Փանջունու կերպարն այդքան թույլ է ստացվել իր մոտ, քանզի երևակայությունը չի հերիքել, որպեսզի ավելի ճշգրիտ կերպար ստանար այդ հեղափոխական գործչից։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ