Լեգիտիմ իշխանությունը չպետք է վախենա հասարակական ակտիվությունից
Երեկ իր հարցազրույցում Սեյրան Օհանյանը մի շատ կարևոր թեմայի անդրադարձավ՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը։ Այդ ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները, հասարակական ակտիվության դրսևորման այլ միավորումները շատ կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության կայացման համար։
Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության այդ ինստիտուտները ներկայացված են իշխանության կողմից ուղղորդվող ՀԿ-ներով և «ակտիվիստներով», որոնք աշխատում են «պետպատվերի» շրջանակներում ՝ փորները կուշտ, ջեբերը լիքը և հանդիսանում են հասարակության վրա իշխանության ազդեցության լծակ։ Կան նաև այլ հասարակական միավորումներ, որոնք ստեղծվել են ինքնաբուխ, որոնք խնդիր ունեն բարձրացնելու հասարակության այս կամ այն շերտի շահերը։
Սակայն այս վերջիններիս ձայնը լսելի չէ, իշխանությունները նախընտրում են լռեցնել նրանց, զրկել գոյատևելու և արդյունավետ աշխատելու միջոցներից։ Եվ դա բնական է, քանի որ այս իշխանությունը վախենում է հասարակության ակտիվության այն դրսևորումներից, որոնք իր իրենց ազդեցության տիրույթից դուրս են։ Այն ինչ նորմալ երկրներում այսպիսի միավորումները յուրահատուկ կամուրջ են ժողովրդի և իշխանության միջև, հաղորդակցության միջոց։ Հենց այսպիսի՝ պետություն-հասարակություն հարաբերությունների պետք է ձգտենք նաև մենք։
Սեյրան Օհանյանն ակնարկեց դրա մասին և սա շատ ողջունելի է։ Լեգիտիմ իշխանությունը չպետք է վախենա հասարակական ակտիվությունից, այլ նպաստի դրան՝ հնարավոր և օրինական բոլոր միջոցներով։ Դա շահավետ է նաև այդպիսի իշխանությանը, քանի որ նման գործելաոճը թույլ է տալիս արագ տեղեկանալ հասարակական տրամադրությունների, հասարակությանը հուզող խնդիրների մասին և հնարավորության սահմաններում լուծել դրանք։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)