Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նախարար Մնացականյանի փրկության միակ ձևը օր առաջ հեռանալն է․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ՆԱԽԱՐԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Շատերդ արդեն հասցրել եք ունկնդրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տխրահռչակ հարցազրույցը BBC լրագրող Ստիվեն Սաքուրի հետ, կամ առնվազն տեսել եք արձագանքները և հիմա տարակուսած եք, թե ինչպես կարող է մեր արտգործնախարարը այդքան խղճուկ և անօգնական հանդես գալ ընդամենը մի, թեկուզ և լավ պատրաստված, լրագրողի առաջ։ Ինձ թվում է սակայն, որ այս անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության, և տարբեր դրվագներ իրար հետ միասին սկսում են իմ մոտ կասկած առաջացնել, որ մենք գործ ունենք միտումնավոր գործելակերպի հետ։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ բարձրացնել ընդամենը մի քանի պարզ հարց՝

ա) Ինչու՞ է նախարար Մնացականյանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, փաստացի ընդունում, որ “հայկական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են գործել”, նույնիսկ չվկայակոչելով հակառակորդի բանակի կամ խուժանի կողմից խաղաղ հայ բնակչության դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունները։ Չէ՞ որ դրա համար հատուկ խելք պետք չի, Երևանում ցանկացած երեխա գիտի Սումգայիթի ջարդերի մասին, իսկ երեք տարի առաջ Թալիշում գլխատված Քյարամ Սլոյանի պատկերը մինչև հիմա բոլորիս աչքերի առաջ է։

բ) Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը, երկու շաբաթվա տարբերությամբ, մի տեղ հայտարարում, որ “Արցախը Հայաստան է և վերջ”, իսկ մեկ այլ տեղ, որ “Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ”, դրանով տառացիորեն բոլոր պետական պաշտոնյաներին դնում այդ ակնհայտ հակասությունը բացատրելու անհեթեթ անհրաժեշտության առաջ, իսկ հակառակորդին և նույնիսկ միջնորդներին առիթ տալիս մեզ մեղադրել անսկզբունքայնության մեջ (ի միջիայլոց, Սաքուրը հենց դա էր պարբերաբար վկայակոչում)։

գ) Ինչու՞ ողջ հարցազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, որն արդեն իսկ ընդունված է Մինսկի խմբի կողմից, փոխարենը հղում կատարում “անվտանգություն և կարգավիճակ” առաձգական տերմիններին, թեև եթե հարցնես նույն այդ Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին, նրանք կպատասխանեն, որ երկուսն էլ պետք է ապահովվեն միայն իրենց տարածքային ամբողջության շրջանակներում։ Ի միջիայլոց, նույնը գրված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, ենթադրաբար, պրն Մնացականյանի գիտությամբ։

դ) Ինչու՞ է Ադրբեջանի Կառավարությունը իր պաշտպանական բյուջեն հաջորդ տարի ավելացնում է ավելի քան 20%-ով, իսկ Հայաստանի Կառավարությունը՝ ընդամենը 0,2%-ով, դրանով նույնանման անհեթեթ դրության մեջ դնելով այս անգամ էլ սեփական ՊՆ պաշտոնյաներին՝ հիմնավորելու այս ևս մեկ ակնհայտ հակասությունը, և պրիմիտիվ մաթեմատիկական մանիպուլյացիաներ կատարելու՝ ապացուցելու անապացուցելին։

ե) Եվ վերջապես, ինչու՞ են վերջին շրջանում Մինսկի խմբի միջնորդ երկրները, տարբեր խողովակներով, իրենց դժգոհությունը դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղադրում նրան ապակառուցողականության մեջ, և պարբերաբար ամբիոն տրամադրում հակառակորդի ղեկավարությանը՝ հակահայկական հայտարարություններ անելու համար։

Եթե ձեզ այս ամենը պատահական զուգադիպություններ են թվում, հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրլից առաջ, իրադարձությունները մեր շուրջը զարգանում էին համանման սցենարով, և ի վերջո, բերեցին պատերազմական գործողությունների վերսկսման։ Այն ժամանակ, իշխանության և դիվանագետների սխալների համար իրենց կյանքով հատուցեցին մեր երիտասարդ զինվորները և սպաները։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունը, պետք է ընդունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է, և դրա համար պետք է հստակ քաղաքական պատասխանատվություն լինի։ Առնվազն, պետք է օր առաջ հեռացնենք նախարար Մնացականյանին, որն արդեն ցույց է տվել իր անհամարժեքությունը մեր առջև կանգնած մարտահրավերներին, և շարունակելով իր պաշտոնավարումը, միայն նորանոր վնասներ կարող է տալ մեր երկրին։ Որպես նորընծա քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա իր փրկության միակ ձևն է, և համարձակություն ունենա ինքը ներկայացնել իր հրաժարականը։

Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանին, նա կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ առերեսվի այն իրողությանը, որ ինքը կամա թե ակամա, երկիրը տանում է հնարավոր նոր փորձությունների, դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ։ Հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլի և դրանց հաջորդած իրադարձությունները հանգեցրին Հայաստանի գործող կառավարության հրաժարականին, և ի վերջո, բերեցին լիակատար իշխանափոխության երկու տարի անց։ Ուստի ցանկացած նոր Կառավարություն, որքան էլ որ փորձի իրեն այսօր “ժողովրդական” ներկայացնել, առաջին հերթին հենց ժողովրդի առաջ է միարժեք պատասխանատվություն կրում՝ իր հստակ հաշվարկված և խելամիտ գործողություններով զերծ պահել նրան փորձություններից և հնարավոր կորուստներից։ Հուսով եմ, որ այս Կառավարությունը դա ևս գիտակցում է, և մենք մոտ ժամանակներում կտեսնենք արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ։

Հ․Գ․ եթե հնարավորություն չեք ունեցել դիտել նախարար Մնացականյանի հարցազրույցը, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ ցավոք, իսկապես տխուր պատկեր է:։