«Հեղափոխությունը» հիշեցնում է մաշված անվադողերով բեռնատարի․ Գարեգին Պետրոսյան
Գարեգին Պետրոսյանը գրում է․
«Հեղափոխությունն» այսօր հիշեցնում է մաշված անվադողերով բեռնատար մեքենա, որի փակ բեռնախցիկում նստած են պրոցեսի իրական շահառուները (բեռնատարի սեփականատերերը), ղեկին՝ Նիկոլ Փաշինյանը:
Ի սկզբանե վարորդի առաջ խնդիր էր դրված «հեղափոխական բեռնատարին» հաղորդել արագություն, և անցնելով որոշակի տարածություն ու կտրվելով բեռնատարի հետևից հիացական քայլերթով ընթացող ժողովրդից՝ ղեկն աննկատ զիջել ճանապարհի ինչ-որ հատվածում սպասող «առավել փորձառու» վարորդի:
Բայց ճանապարհի հենց սկզբնամասում բեռնախցիկում նստածների համար անսպասելի հայտնվում է Ռ. Քոչարյանը և կասկածի ենթարկում բեռնատարի հեղափոխական լինելը՝ պահանջելով բացել բեռնախցիկը: Սկսվում է բեռնատարի «բուքսավատը» և այդպես՝ մեկ ու կես տարի: Ոչ լինում է արագ սլացքով շարունակել ընթացքը, ոչ էլ՝ շարժիչն անջատել:
Ժամանակն անցնում է, անիվները մաշում են, վառելիքը սպառվում է, արագությունը հիասթափեցնում է «մենք ենք տերը բեռնատարի» վանկարկողներին, որոնք երբեմն փորձում են վերջին ուժերը գործադրելով հրել բեռնատարն առաջ, բայց և հասկանում են, որ ապարդյուն է: Ուժերն այլևս սպառվում են, նյարդերը սկսում են տեղի տալ: Նրանց էլ է սկսում հետաքրքրել՝ ովքեր են բեռնախցիկում »։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն