Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Վիգոյի «Սելտայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։
Իսպանիայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկը ստացվել է դիպուկ: Մխիթարյանը կատարել է 35 փոխանցում՝ 65.7 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 1 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 1 անգամ շրջանցել մրցակցին ու 5 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 7.06 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղը (7.83):
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե: Պատասխան խաղը կկայանա մայիսի 11-ին Մանչեսթերում:
news.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ