Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսեւորումներից է. Աշոտյան
Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսեւորումներից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սակայն ի տարբերություն Հին Հռոմի, երբ վակխանալիաները տեւում էին ընդամենը մի քանի օր, Հայաստանի դեպքում գործ ունենք պերմանենտ, խրոնիկ դարձած արատավոր խրախճանքի հետ:
Եթե անցյալում պետությունը արգելում էր վակխանալիները եւ պատժում մասնակիցներին, ապա այսօրվա Հյաստանում հենց իշխանությունն է խրախուսում անբարոյականությունը եւ պատժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայն ասել ճշմարտությունը:
Եթե անտիկ ժամանակները վակխանալիայի առիթը ալկոհոլային սանձարձակ գինովցածությունն էր, ապա Հայաստանում նման բեսպրեդելի պատճառը իշխանությունից հարբած եւ ավտորիտար զապոյի մեջ ընկած Փաշինյանն է:
Եթե հին ժամանակներում այդ օրերին թույլատրելի էր գրեթե ամեն ինչ, իսկ օրգիաներից հետո բոլորը փորձում էին մոռանալ տեղի ունեցածն ու վերադառնալ սովորական կյանքի, ապա Հայաստանի դեպքում, երբ այս մղձավանջը ավարտվի, ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու:
Իսկ Արսեն Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է: Վստահ եմ, ոչ վերջինը: Պինդ մնացեք»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն