Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Իմքայլականները քաղաքական ախտորոշման կարիք ունեն այնպես, ինչպես հիվանդները՝ բժշկական

Ինչպես հիվանդն իր առողջությունը պահպանելու համար լսում է բժշկի խորհուրդները, «Իմ քայլը» դաշինքի անդամներն էլ իրենց ապահովության համար անհարաժեշտություն ունեն ստանալ քաղաքագետների խորհուրդը, քանի որ Փաշինյանի անկումը նրանց էլ կարող է սպառնալ։

Խոսքը աստվածաշնչյան այն ճշմարտության մասին չէ, թե ամեն ինչ անցողիկ է, և փաշինյանական իշխանությունն էլ է անցողիկ լինելու։ Չէ՛, այս ճշմարտությունը կարելի էր տարածել Սովետի վրա, որ 70 տարի գոյատևեց, նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության վրա, որ 10 տարի տևեց, բայց ոչ Փաշինյանի իշխանության վրա, քանի որ այն այնքան կարճ է տևելու, որ հավելյալ ճշմարտություններով նրա անցողիկությունը ապացուցման կարիք չունի։

Ինչո՞ւ։

Փաշինյանը երկնում է մի մի բռնապետություն, որ արդեն մեռելածին է, և օրորոց չհասած՝ դատապարտված է կործանման։

Իմքայկալանները կարող են արտաքին լսարանին խաբել, թե ի՞նչ բռնապետություն, մենք ժողովրդավարության բաստիոն եք կառուցում, բայց չարժի իրենք իրենց խաբեն, քանի որ ինքնախաբեությունը այս դեպքում կարող է վնասել հենց իրենց, ինչպես հիվանդը ինքն իրեն է վնասում՝ ինքն իրեն խաբելով, թե առողջ է և դիետայի կարիք չունի։

Ուրեմն, փակվեն սենյակում, կենտրոնան, իրենց ինտելեկտուալ կարողությունները լարեն, եթե չի ստացվում, յութուբով նայեն ՍԴ նախագահի աղջկա հարցազրույցը ԱԱԾ֊ի մուտքի մոտ, կարդան վերջին լուրերը, թե ինչ սուտ մեղադրանքով անմեղ մարդկանց զնդաններ են գցում, որ Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին մեղադրում են իշխանություն յուրացնելու մեջ, և անձայն, ներքուստ խոստովանեն՝ մենք զզվելի բռնապետություն ենք կառուցում։

Անցանք առաջ։

Ինչպես մեքենան բենզինի կարիք ունի շարժվելու համար, այնպես էլ բռնապետությունը վառելիքի կարիք ունի ռեպրեսիաները շարունակելու համար։

Այս տարծաշրջանում բռնապետության համար առնվազն անհրաժեշտ է երկու վառելիք՝ ֆինանսական միջոցներ և արտաքին աջակցություն, որն իր հետ կարող է բերել նաև ֆինասական միջոցներ։

Կա ևս մի վառելիք՝ գաղափարախոսություն, ինչպես Հյուսիսային Կորեայում է, բայց պարզ է, չէ՞, որ «Իմ քայլը» չունի մի այնպիսի գաղափարախոսություն, որ իշխանություն պահելու վառելիք լինի։ Գաղափարախոսույթունը հանեցինք, իսկ մնացա՞ծը։ Մնացածն էլ չկա։

Հարևան մի երկրում՝ Ադրբեջանում, Ալիևի բռնապետությունը հիմնված է նավթի և գազի դոլարների վրա, իսկ հարևան մյուս երկրում՝ Վրաստանում, Սահակաշվիլիի բռնապետությունը հիմնված էր Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցության և նրանց կողմից տրված ֆինանսական միջոցների վրա։ Ալիևը դեռևս ունի ֆինանսական միջոցներ, հետևաբար գոյատևում է նրա բռնապետությունը, իսկ Սահակաշվիլին չուներ, արևմտյան միլարդները չհերիքեցին երկրում տնտեսական պայմանները այնպես բարելավելու համար, որ խոշոր դժգոհութուններ չառաջանան, և հետևաբար փլվեց այն։

Փաշինյանը ո՛չ բնական ռեսուրսներ ունի, մի Ամուլսար է, էն էլ չի կարողնում բացել (ի դեպ, նրանք, ովքեր շահագրգռված են, որ մի քիչ ձգվի Փաշինյանի իշխանությունը, պետք է կողմ լինեն Ամուլսարի շահագործմանը), ո՛չ արտաքին աջակցություն. Ռուսաստանի հետ գնալով հարաբերությունները սրվում են, իսկ Արևմուտքի հետ էլ՝ գնալով չեն լավանում։ Արևմուտքին և մանավանդ ԱՄՆ-ին մի բան է հետաքրքրում, որ Հայաստանը կտրեն Ռուսաստանից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գա և հանվեն ռուսական բազաները, բայց Փաշինյանը ինչքան էլ պացիֆիստ լինի, մի բան հասկանում է, որ այդպիսի քայլերի արդյունքում կարող է իր հայրական տանը Իջևանում վերաբնակվեն ադրբեջանցիները։

Իշխանության մյուս հույսը կարող էին լինել արտաքին խոշոր ներդրումները, սակայն արդեն պարզ է, որ դրանք բացառված են՝ ոչ միայն արտաքին ձախողված քաղաքականության պատճառով, այլև Ռուսաստանի հայկական համայնքի հետ այնպես է սրել հարաբերությունները, որ լուրջ ներդրումներ չեն լինի, մյուս երկրներն էլ ոչ մի շահագրգռվածություն չունեն անհայտ մի երկրում ներդրում անելու, մանավանդ այնտեղ, ուր վարչապետը էնքան ջրիկ է, որ փողոց ընկած դատարանի դուռ է փակում։

Փաշինյանի իշխանությունը պահպանվում է հեղափոխությունից մնացած վարկանիշի իներցիայով, սակայն վարկանիշը եկեղեցու կողմից տրված սրբացում չէ, որ հավերժ պահպանվի, 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում վարկանիշը սկզբում քայքայվում է դանդաղ, հետո մեկ էլ մի օր այնպես է փլվելու, ինչպես կանգուն շենքն են փլեցնում ու տեղը դատարկություն է բացվում։

Բնականաբար, այդ վարկանիշի անկումից հետո Փաշինյանի ինքնապահպանման բնազդը արթնանալու է և հասկանալու է, որ հենց իշխանությունը թողեց, դատվելու է մի քանի մեղադրանքներով, որոնցից ակնհայտը դատական իշխանությունը ճնշելու, ապա յուրացնելու մեղադրանքները կլինեն։ Սրանք միայն այս պահի դրությամբ, դեռ ժամանակ կա նոր մեղադրանքներ հավաքելու համար։ Դատից խուսափելու նրա միակ ձևը լինելու է իշխանությունը պահելը, բայց այնպիսի հուժկու ալիք է բարձրանալու, որ անհնար կլինի։

Հայաստանում իշխանափոխության ճոճանակը ճոճվում է ոչ թե աջից ձախ, աջերին փոխարինում են ձախերը, այլ ուրիշ վեկտրով, ի՞նչ անուն տալ կողմերին, պայմանական ասած՝ «միլիտարիստներ» (նաև անվանում են «բազեներ», ովքեր համոզված են որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր մոտ ապագայում տևական խաղաղություն անհնար է և երկրի անվտանգության համար մշտապես պետք է մեծացնել ռազմական պաշտպանությունը, հետևաբար Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները անհարժեշտ է ամրացնել) ու պացիֆիստներ (նաև անվանում են «աղավնիներ», ովքեր համոզված են, որ բոլոր երկրներն էլ միատեսակ են, լինի Թուրքիա, Ադրբեջան, թե Հոլանդիա, Բելգիա, և կարող ես հարևանների հետ լեզու գտնելով հասնել այնպիսի խաղաղության, ինչպիսին Եվրոպայում է, իսկ Եվրոպայի ու ամերիկյան ժողովրդավարական աջակցությունն էլ ավելի կամրապնդի խաղաղությունը, հետևաբար կարիք չկա Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը պահպանել)։

Ճոճանակը ճոճվելով այս իշխանությանը կփոխարինեն այն միլիտարիստական շրջանակները, որոնք 1998-ին մի անգամ եկել էին իշխանության, իսկ հիմա ամբաստանյալի աթոռին են։

Բայց այս նոր սերնդի միլիտարիստները այն 1998-ին եկածների պես հանդուրժող չեն լինելու, նրանք տեսել են, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր հանդուրժողականության պատճառով քաշվեց, կոպիտ ասած՝ նրանց, ումից վերցրել էր իշխանությունը, չպատժեց՝ Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին չկալանավորելով, թույլ տալով, որ նրանք հանգիստ հզորանալով իր դեմ այնքան գործեն, որ հասնեն իրենց նպատակին՝ ինքը հայտնվի բանտում։

Այդ սխալը նրանք երկրորդ անգամ թույլ չեն տալու, ու ինչքան էլ իրավապաշտպանները աղմկեն, միևնույն է, հաջորդ իշխանությունը բանտերը կլցնի իմքայլականներով, ի դեպ, ոչ այնպիսի շինծու մեղադրանքներով, որոնցով այսօր մարդկանց բռնում են, այլ կոնկրետ՝ ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու որոշումը հանգիստ կորակեն որպես դատարանի վրա ճնշում, էլ չասած դատարանի դռներ փակելը։ Իսկ եթե շարունակեն աջակցել Փաշինյանին, մեղսակիցը կդառնան նրա սպասվելիք հանցանքներին։

Պետք է Աստված կանչել, որ նրանք գոնե օրինապահության սահմաններից շատ դուրս չգան, չտարվեն այնպիսի ցածր զգացումներով, ինչպես՝ բա նրանք ոնց էին ընտանիքի անդամներին ճնշում, որ գոնե իմքայլականների ընտնիքի անդամներին չդիպչեն։

Խորհուրդն այն է, որ ինչքան շուտ տարանջատվեն Փաշինյանից, այնքան իրենց ապագան ավելի ապահով կլինի։
Իհարկե, տողերիս հեղինակը քաղաքագետ չէ, ուղղակի այս սիրողական դատողությունները նպատակ ունեն բարեկամաբար զգուշացնել քաղաքագիտական օգնության անհրաժեշտության մասին, որ իմքայլականները փնտրեն-գտնեն բանիմաց քաղաքագետներ և նրանց մոտ անհատական սեանսների ժամադրություն վերցնեն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից