Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Սեյրան Օհանյանը եւ քաղաքացիական հասարակությունը

Սեյրան Օհանյանի վերջին հարցազրույցը բավական բուռն եւ լայն արձագանքի արժանացավ: Պաշտպանության նախկին նախարարը շատ ճիշտ թեմա էր ընտրել:

Ընդունենք, որ նրա անձի, գործունեության վերաբերյալ հետաքրքրությունը բավական մեծ է, իսկ երբ նա խոսում է մի հարցի շուրջ, որը հետաքրքրում է լայն հանրությանը,այդ հետաքրքրությունը տասնապատկվում է:

Սեյրան Օհանյանը հատուկ շեշտեց, որ առաջադիմական, ոչ ստանդարտ լուծումներով գաղափարները պետք է դառնան այս երկրի զարգացման հիմքը: Համաձայնեք, որ այս դիրքորոշումը, այս մոտեցումը ունեցող մարդիկ վերցնեն իշխանության ղեկը եւ իրականացնեն իրենց ծրագրերը,ապա երկիրը դրանից միայն կշահի:

Անշուշտ, կան մարդիկ, որոնք շտապում են հայտարարել, թե չեն հավատում Օհանյանի անկեղծությանը, քանի որ եթե նա այդ գաղափարների, մտածողության կրողն էր, ապա ինչու դրանք չէր իրականացնում իր պաշտոնավարման շրջանում: Պատասխանը շատ պարզ է. գաղափարները, ծրագրերն իրականացնելու համար նախ պետք է թիմ ունենալ:

Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւս թարմ գաղափարներ եւ ծրագրեր ուներ, բայց առանց թիմի եւ միայն զբաղեցնելով արդարադատության նախարարի պաշտոնը՝ նա չէր կարող իրականացնել դրանք: Նա դուրս եկավ կառավարությունից եւ սկսեց իր ծրագրերի իրականացումը:

Սեյրան Օհանյանին բազմաթիվ պաշտոններ առաջարկեցին, սակայն նա մերժեց: Նրա նպատակը պաշտոնը եւ դիրքը չէր: Նա իր պաշտոնավարման տարիներին եկել է այն համոզման, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի:

Իհարկե, իրականությունն այնպիսին է, որ հասարակությունը դժվարությամբ է հավատում ցանկացած գործչի, հատկապես նրանց, ովքեր նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել: Այս փաստը պետք է հաշվի առնի Սեյրան Օհանյանը եւ ավելի բաց աշխատի հանրության հետ: ՀՀ քաղաքացին մեղավոր չէ, որ նա այս աստիճան չի վստահում պետական համակարգով անցածներին: Այսուհանդերձ, մեր ժողովուրդը իմաստուն է եւ ճիշտ աշխատանքի դեպքում նա կհասկանա, որ Օհանյանի մտադրություններն ազնիվ են:

Այն, որ Սեյրան Օհանյանը կարեւորում է հասարակությունում իրենց համոզմունքը պաշտպանող մարդկանց առկայությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Ավելին, Օհանյանը առանց տողատակերի հայտարարում է, որ մինչ այսօր, ցավոք, պետությունը նման մարդկանց չի օգտագործել: Ավելին, բնակահմանները, մարդու իրավունքի պաշտպանները եղել են բարիկադի մի, իսկ պետական պաշտոնյաները՝ մյուս կողմում:

Դժվար է չհամաձայնել պաշտպանության նախկին նախարարի հետ, որ նման մարդկանց ներուժը պետք է օգտագործվի պետության կողմից, եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ընկալվեն որպես գործընկերներ:

Իսկապես, մենք պետք է արագ սթափվենք եւ անցնենք գործի, հակառակ դեպքում ամեն ինչ կմնա նույնը, եւ խնդիրները միայն կավելանան: Եւ հիմա պետք է միայն ողջունել Սեյրան Օհանյանի եւ նրա նման մտածող մարդկանց, ովքեր կարեւորում են քաղաքացիական հասարակության կայացումը եւ առողջ մտածելակերպ, թարմ, առաջադեմ գաղափարներ ունեցողների ներուժի օգտագործումը:

Իհարկե, դեռ կգտնվեն շատերը, ովքեր կշարունակեն չվստահել Սեյրան Օհանյանին, բայց ընդամենը շաբաթներ անց պատկերը հաստատ կփոխվի, քանի որ պաշտպանության նախկին նախարարը որոշել է հանրության հետ խոսել պարզ լեզվով եւ առանց միջնորդների:

Վարդան Մխիթարյան