Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն էր
Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։
Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։
Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ, առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։
Չեմ կարծում, որ քննիչը իր պատվից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե իհարկե իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։
Սակայն դատելով մեթոդներից ու ձևից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարևոր նպատակին հասնելու համար։
Չգիտեմ մարդն ինչ աստիճանի պետք այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը։
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն