ՍԴ-ն անչափ կարեւոր որոշում է հրապարակել
Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1480 անչափ կարևոր որոշումը, որի հիման վրա վերջապես կարող է լուծում ստանալ տարիներ ի վեր գիտական, փորձագիտական և իրավակիրառական հարթություններում բարձրաձայնվող մի կարևոր խնդիր՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների և մասնավորապես գրավի արդյունավետության հետ։
Դատավոր Ալվինա Գյուլումյանի նախագահությամբ՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ գրավը պետք է լիարժեքորեն ինքնուրույն խափանման միջոց լինի, այլ ոչ թե կապակցվի կալանքին։ Նաև որոշել է, որ գրավը չպետք է ուղղված լինի միայն մեղադրյալի փախուստը կանխելուն, այլև պատշաճ վարքագիծն ապահովելուն (օրինակ՝ վկաների վրա ներազդեցությունը կանխելուն)։
ՍԴ-ին ուղղված դիմումի հեղինակը Վճռաբեկ դատարանն էր, և ուրախալի է, որ հարցի վերաբերյալ ՍԴ-ին դիրքորոշումներ են ներկայացրել ոչ միայն պատասխանողը՝ Ազգային ժողովը, այլև Կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը։
Իրավակարգավորման բաց չառաջացնելու նկատառումով՝ Սահմանադրական դատարանն Ազգային ժողովին ժամանակ է տվել՝ մինչև 2020թ. ապրիլի 15-ը, Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար։
ՍԴ որոշման հղումը՝ այստեղ։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն