Հատուցման ժամը մոտ է, գժապետության պատասխանը տալու եք․ Արմեն Աշոտյան
Նոր իշխանություններն անհույս են, խորհուրդները չեն օգնում, եւ նրանք ունակ չեն պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջեւ պատասխան են տալու։ «Սրանք» անհույս էին ի սկզբանե։
Մեր եւ ձեր նման միամիտները կարող էին կարծել, որ սպառնալիքներով, ատելությամբ, վրեժխնդրությամբ ու տականքությամբ իշխանությունը զավթած ոհմակը, բազմելով պաշտոնեական աթոռներին, երթեւեկելով պադավատների նստատեղերին, մեր հաշվին աշխարհով մեկ անպտուղ ֆռֆռալով, բազմամիլինանոց պետական միջոցներից օգտվելով, քարոզչամեքենայից ծուխ հանելով, ունակ է պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։
Ես էլ եմ միամիտներից եղել։ Փորձել եմ հուշել ներքին հարցերում։ Օգնել դրսի հարցերում։ Բայց պիտի ասեմ ուղիղ. «սրանք» անհույս են։ «Սրանց» խրատ, խորհուրդ, ճիշտ պետք չէ։ «Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են։
«Սրանք» «боги Египта» նայած «проклятье Армении» դարձած բորենիներ են։ «Սրանց» վերջը դաժան է լինելու։ «Սրանց» դեպքում Նոր Կտակարանը չի գործելու։ «Սրանց»համար Հին Կտակարանն է ճիշտ։
Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն