Գործողությունները հրահանգավորածները հա՞շտ են իրենց որոշման հետ. Խաժակյանը՝ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ այցի մասին
Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ այս անընդունելի գործողությունների շարքը երբ ավարտվի այս անձանց նկատմամբ, շարունակվելո՞ւ են ավտորիտարիզմի այս դրսեւորումները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ կիսվելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տուն ԱԱԾ քննիչների այցի մասին հրապարակումը։
«Երբ նացիստները բռնում էին կոմունիստներին, ես լռում էի․ ես կոմունիիստ չէի։
Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի․ ես սոցիալ-դեմոկրատ չէի։
Երբ նրանք բռնում էին արհմիության անդամներին, ես լռում էի․ ես արհմիության անդամ չէի։
Երբ նրանք եկան իմ հետեւից որեւէ մեկը չէր մնացել, որ պաշտպաներ ինձ»․․․
Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում․ այս անընդունելի գործողությունների շարքը երբ ավարտվի այս անձանց նկատմամբ, շարունակվելո՞ւ են ավտորիտարիզմի այս դրսեւորումները։
Հ․Գ․ այստեղ ոչ մեկն է նացիստ, ոչ մյուսը կոմունիստ, ոչ մեկին եմ պաշտպանում, ոչ մյուսին մեղադրում, պարզապես ուզում եմ հասկանալ այս գործողությունները հրահանգավորած անձինք հա՞շտ են իրենց որոշման հետ, թե՞ ասում են սա էլ ու վերջ․․»,–նշել է նա։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն