Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ քննչական խումբը ՀՀԿ գրասենյակում Հրայր Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս. դե արի ու մի խենթացիր. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ միջազգային ասպարեզում կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում, իսկ Հայաստանում ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, իսկ քննչական խումբը առավոտից ՀՀԿ գրասենյակում Թովմասյանի վրա «կեղտ է ման գալիս»: Գրառման մեջ ասվում է.
«Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:
Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:
Դե արի ու մի խենթացիր...»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն