Համազգային պայքարի փոխարեն ականատես ենք դառնում ընտրյալների պայքարի
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Գեներալ Բալասանյանի վերջին հարցազրույցից անմիջապես հետո մի թեզ մղվեց շրջանառության մեջ․ արդյո՞ք մեր հերոսական հաղթանակը կերտած գեներալներն իրավունք ունեն նման կոշտ ձևով արտահայտվելու, հասկացանք, որ պատերազմ են հաղթել, բայց դե հո կրակը չե՞նք ընկել։
Այդ հարցը բարձրացնողները չեն գիտակցում մեկ պարզ իրողություն․ մեր գեներալները և հերոսները կրկին հայտնվել են մարտի դաշտում։ Ինչի՞, ձեզ թվում է, որ մարտը միայն պարկուճով ու թնդանոթո՞վ է լինում։ Այսօր իրենք ստիպված ներքաշվել են հայրենիքը վերահաս վտանգից փրկելու գործին, բայց այս անգամ մարտը շատ ավելի բարդ է, քանզի այս անգամ մարդկանց մի մեծ զանգված չի հասկանում, թե ինչ է կատարվում, և համազգային պայքարի փոխարեն մենք ականատես ենք դառնում ընտրյալների պայքարի՝ հանուն բոլորի։ Այո՛, նույնիսկ այն մարդկանց, որոնք չեն ուզում հասկանալ կատարվողի վտանգավորությունը։
Գիտե՞ք՝ ինչն է մեր տարբերությունը հերոսներից։ Իրենք ունեն 6-րդ զգայարան և միշտ զգում են վերահաս վտանգը։ Նրանց քննադատելուց առաջ խորը վերլուծեք և հասկացեք՝ ինչ են ասում։ Ի վերջո, հասկացեք մեկ բան․ նրանց ոչ ոք չի վճարել հայրենիքը պաշտպանելու համար, և այդ ամենը արվել է միմիայն ազգային ու պետական շահերից ելնելով, մինչդեռ իրենք իրենց գովաբանող հեղափոխականներն այս կամ այն ապազգային ֆոնդից գումարներ են ստացել։Եվ վերջում ի՞նչ է ասում գեներալ Բալասանյանը. «Թույլ չենք տալու մեր պետությունը քանդել»։
Այո՛, թույլ չենք տալու»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն