Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ
Ինձ այլև շատ դժվար է որևէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների և պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:
Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի և IQ-ի տոտալ բացակայությունը և մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:
Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:
Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհ-ը ինքը կորոշի` ներառել հայոց լեզու և հայ պատմություուն առարկաները թե՝ ոչ: Որովհետև, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձև չի: Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:
Ու պատկերացնում ե՞ք ինչ կլինի այն դեպքում, երբ բուհ-ի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։
Սա այլևս ծիծաղելի չի և այս մոտեցման հետևանքները արդեն իսկ հասկանալի և կանխատեսելի են:
Տեղյակ եմ, որ մտավորականների և գիտնակնաների այն հատվածը, ովքեր իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դել դարակում,արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի և պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձևությունը»: Առայժմ` այսքանը:
Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին և նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել և ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն